Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գյուղերը վերածվում են հսկայական ծերանոցների. Վարուժան Բաբաջանյանի առաջարկները՝ Հովիկ Աբրահամյանին

ПОЛИТИКА

Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված առաջարկներ ներկայացնելու հորդորի, հարկ եմ համարում հրապարակավ ներկայացնել պետական բյուջեի միջոցները առավել արդյունավետ բաշխելու իմ առաջարկը, որը եղել է իմ՝ որպես ԱԺ պատգամավորության թեկնածուի, նախընտրական ծրագրի հիմնասյուներից մեկը և որի իրականացման համար ջանքեր չեմ խնայի նաև այսօրվա իրականության մեջ:

Մեծարգո Հովիկ Արգամի.

Խոսքը վերաբերվում է պետական լրավճարների՝ դոտացիաների, գոտիականացման օրեցոր հրամայական դառնող անհրաժեշտությանը:

Ի տարբերություն քաղաքների և խոշոր համայնքների՝ սահմանամերձ գյուղերը չունեն խոշոր մուտքեր գույքահարկից, հողի հարկից և համայնքային շենք-շինությունների և տարածքների վարձակալությունից, հետևաբար համայնքային բյուջեները հազիվ կարողանում են քարշ տալ համայնքապատկան ծառայությունների խղճուկ գոյությունը: Եվ եթե մենք չկարողանանք գյուղերում դրամի ներհոսքի նոր ուղիներ գտնել՝ մի քանի տարվա ընթացքում ականատես կլինենք ամայացած, լքված գյուղերի, մեռյալ տնտեսությամբ հսկայական ծերանոցների:

Խնդիրը լուծելու համար պետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք գյուղական տնտեսությունների վրա պետք է ունենան կայծակնային էֆեկտի ազդեցություն.

ա/ Դոտացիաների կամ պետական լրավճարների գոտիականացում:Բոլորիս հայտնի է, որ ՀՀ ամբողջ տարածքում պետական լրավճարները համայնքներին տրամադրվում են միասնական գործակցով, սակայն այս պարագայում անտեսվում է, որ քաղաքային համայնքները, հատկապես մայրաքաղաքի վարչական շրջանները, գույքահարկից, հողի հարկից, վարձակալության տրված տարածքներից և այլ աղբյուրներից ստացվող մուտքերի հաշվին ունեն զգալի եկամուտներ, որից զրկված են գյուղական բնակավայրերը: Այս պարագայում պարզ է, որ փոքր համայնքների բյուջեների վրա ընկնում է ահռելի ֆինանսական բեռ, որի հետևանքով շատ հաճախ համայնքները ստիպված են լուծարելու նախակրթարանները, գրադարանները և կենսական նշանակության այլ ենթակառուցվածքներ, որի հետևանքով լրջորեն մեծանում է գյուղը լքողների թիվը: Պետական լրավճարների գոտիականացումը հնարավորություն կտա համայնքներին տրամադրվող միջոցները բաշխել առավել արդարացի՝ ֆինանասական աջակցության առավել բարձր գործակից սահմանելով սահմանամերձ գյուղերին, փոքր բնակչություն ունեցող համայնքներին, մայրաքաղաքից զգալի հեռավորության վրա գտնվող համայնքներին և այլն, ինչն իր հերթին հնարավորություն կտա վերոհիշյալ համայնքներին ունենալ ֆինանսական միջոցներ՝ ապահովելու համար համայնքային ենթակառուցվածքների գոնե նվազագույն չափով կենսագործունեությունը…

բ/ ՞Կտրոնային՞ հարկահավաքության ներմուծում, երբ գյուղացին իր հիմնական զբաղմունքից զատ որևէ ծառայություն մատուցելիս, ասենք սեփական ավտոմեքենայով տաքսի վարելիս, իր նախընտրած ժամանակահատվածի համար ցանկացած բանկում վճարի որոշակի գումար՝ ազատվելով պետ. ռեգիստրում գրանցվելու և այլ ծախսերից և թղթարարական վարչարարությունից

գ/ Պետությունը պետք է շարունակի գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի տոկոսների մի մասի սուբսիդավորման քաղաքականությունը առավել արդյունավետ ձևով, այս դեպքում հանդես գալով ոչ թե սոսկ սուբսիդավորողի, այլ ներդրողի դերում: Որպես ներդրող՝ պետությունը կստանա իր շահաբաժինը կամ կկորցնի տնտեսվարողի հետ հավասարաչափ. պետական երաշխիքի բացակայության պայմաններում գյուղացիները խուսափում են օգտվել գյուղատնտեսական վարկերից ոչ միայն բարձր տոկոսադրույքների պատճառով, այլ բերքատվության պակասի և հնարավոր այլ վնասների դեպքում գյուղացին ընկնում է խոշոր պարտքի տակ՝ բանկերի դեմ մնալով միայնակ…

Այս շարքին կարելի է ավելացնել բազմաթիվ կետեր, որոնցից որևէ մեկը ուտոպիստական շարադրանք չէ, այլ հաշվարկված քայլեր, որոնք տեղավորվում են բյուջետային սուղ հնարավորությունների մեջ: Վերջ ի վերջո, առանց փոփոխությունների մեծ փաթեթ իրականացնելու մենք ժամ առ ժամ կորցնում ենք գյուղերը: Հապաղելու ժամանակ ուղղակի չունենք: Գյուղերի մեծ մասը շուտով կդառնան պարզապես դատարկ աշխարհագրական տարածություններ…

Պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում հանդիպել և առավել համապարփակ ներկայացնել քայլերի հաջորդականության իմ մոտեցումները: Ի վերջո, բնակվելով սահմանապահ տարածաշրջանում, լավ եմ պատկերացնում թե համայնքային խնդիրները, թե դրանց պատճառները, թե լուծման ամենաօպտիմալ ուղիները:

Հանդիպման վայրը, ֆորմատը և վերջում մեկ գավաթ կոնյակ հյուրասիրելու ոչ արարողակարգային թեզը թողնում եմ Ձեր հայեցողությանը...

Վարուժան Բաբաջանյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами