Քալիֆորնիայում օդանավը գլխիվայր ընկել է խաղողի այգիների վրա. 18 մարդ փրկվել է
ОБЩЕСТВОԱՄՆ-ում Cessna 208 օդանավը գլխիվայր վթարային վայրէջք է կատարել Քալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի մոտակա խաղողի այգիներում։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության փոխանցմամբ՝ օդաչուն եւ 17 պարաշյուտիստները հրաշքով փրկվել են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեկշարժիչանի Cessna 208 օդանավում շարժիչի անսարքություն է առաջացել Լոդիի հյուսիսում՝ պարաշյուտային սպորտի կենտրոնի օդանավակայանից դուրս գալուց հետո»,- ասել է վարչության ներկայացուցիչ Յան Գրեգորը։ Նրա խոսքով՝ օդաչուն փորձել է շրջվել օդում եւ վերադառնալ, սակայն ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել։
Օդանավը գլխիվայր վայրէջք է կատարել մայրուղուց ոչ հեռու։ Վթարից խուսափելու համար օդաչուն թռել է էլեկտրահաղորդման լարերի վրայով եւ վերջին պահին հասցրել է խուսափել բնակելի տանը բախվելուց։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян



