«ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության» մրցումները մոտենում են ավարտին
СПОРТՀՀ ԱԺ գավաթի խաղարկությանը մասնակցում են ՀՀ և ԼՂՀ դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտները: Մրցումներն անցկացվում են 4 փուլով: Երևանի վարչական շրջանների հաղթող թիմերը ներկայում մասնակցում են քաղաքային փուլին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապե տարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
1-3- րդ դասարանների թիմերի ծրագրում ներառված են վազք, թենիսի գնդակի նետում, հեռացատկ տեղից, ձգումներ կախ դրությունից, ձեռքի ծալումներ և ուղղումներ, պառկած հենադրությունից մրցաձևերը, իսկ 4-6 -րդ դասարանցիների ծրագրում` տարբեր մրցատարածությունների վազք, հեռացատկ թափավազքից, ձգումներ կախ դրությունից, ձեռքի ծալումներ և ուղղումներ` պառկած հենադրությունից մարզանստարանին, թենիսի գնդակի նետում և փոխանցումավազք:
Քաղաքային փուլի լավագույններն ուժերը կչափեն հանրապետական փուլում, որը կմեկնարկի աշնանը: