Եթե այս տարի Լազարևը հաղթի, ապա Ուկրաինան մյուս տարի «Եվրատեսիլ»-ին չի մասնակցի
ЛАЙФՈւկրաինան կարող է հրաժարվել եկող տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցությունից, եթե այս տարի հաղթի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի ազգային հեռարձակող «UA: Перший»-ի գործադիր տնօրեն Զուրաբ Ալասանիան։
«Ստիպված եմ մտածել այլընտրանքի մասին: Եթե հաղթող հռչակվի Լազարև ազգանունով մարդը, կարծում եմ` եկող տարի «UA: Перший»-ն կրկին կհրաժարվի մրցույթին մասնակցությունից»,-ասել է Ալասանիան։
Նա նաև հավելել է, որ կուրախանա Ուկրաինան ներկայացնող երգչուհի Ջամալայի համար` անկախ այն փաստից, թե աղջիկը որ հորիզոնականը կզբաղեցնի:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2014թ. Ուկրաինան հրաժարվել էր «Եվրատեսիլին» մասնակցությունից` նաև ֆինանսատնտեսական խնդիրների պատճառով:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



