«Ջեբհաթ ան Նուսրա»-ի առնվազն 16 հրամանատարներ են ոչնչացվել Սիրիայում. Reuters
МЕЖДУНАРОДНОЕ«Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի մեջ մտնող «Ջեբհաթ ան Նուսրա» սիրիական խմբավորման հրամանատարական կազմի առնվազն 16 ներկայացուցիչներ են ոչնչացվել ավիահարվածի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Հարվածը հասցվել Է այն վայրին, որտեղ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի հրամանատարների խորհրդակցություն Էր անցկացվում: Այն ընթանում Էր Սիրիայի հյուսիս-արեւելքի Իդլիբի նահանգում ծայրահեղականների կողմից գրավված Աբու ադ Դուհուրի նախկին ռազմական օդանավակայանի տարածքում:
Առայժմ պարզ չԷ, թե որ երկրի օդուժն Է անցկացրել այդ գործողությունը, քանի որ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի դիրքերին հարվածներ են հասցնում ինչպես Ռուսաստանը, այնպես Էլ ԱՄՆ-ը, նշում Է Reuters-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`AP
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



