Բակո Սահակյանը Մատաղիսում քննարկել է վերականգնման հարցերը
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս ավան եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:
Քննարկվել են ավանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով Մատաղիսին հասցված վնասների վերացմանը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն, ըստ ամենայնի, աջակցելու է ավանին եւ նրա բնակիչներին՝ կարեւորելով վերջիններիս հաստատակամությունն ապրել եւ արարել հայրենի բնակավայրում:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



