Թուրքական արտադրանքի ներկրման սահմանափակումը գյուղատնտեսության ոլորտի վրա էական որևէ ազդեցություն ունենալ չի կարող.«Հայոց աշխարհ»
ЭКОНОМИКА« Հարցազրույց գյուղատնտեսության փոխնախարար ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
-Հանրային, քաղաքական քննարկումների հիմնական թեմաներից մեկը թուրքական ապրանքների ներկրման արգելումն է:
-Միանգամից ուզում եմ ասել, որ թուրքական արտադրանքի ներկրման սահմանափակումը գյուղատնտեսության ոլորտի վրա էական որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Դրա ծավալները նույնիսկ տոկոսով հնարավոր չէ արտահայտել:
Ձմռան ամիսներին ջերմատնային արտադրանքի, մասնավորապես լոլիկի, վարունգի նկատմամբ մեծանում է պահանջարկը, որը ինչ-որ տեղ բավարարվում է հիմնականում Թուրքիայից, մասամբ՝ Իրանից ներկրումների հաշվին: Ճիշտ է, ներմուծված բանջարեղենն իր որակական, համային հատկանիշներով զգալիորեն զիջում է տեղականին: Համոզված եմ, որ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում ընդհանրապես դրսից նույնիսկ ձմռան ամիսներին ներմուծման անհրաժեշտություն չի առաջանա:
Ի դեպ, թուրքական արտադրանքը ավելի էժան է, քան տեղականը, սակայն մեծածավալ արտադրության պայմաններում անկասկած կդիտվի տեղականի լուրջ գնանկում:
Որոշ թունաքիմիկատներ և սերմացուներ նույնպես ներմուծվում են Թուրքիայից: Բայց մեր շուկան բավականաչափ ընդարձակ է, ընդգրկուն, և թունաքիմիկատներ ներկրվում են ինչպես եվրոպական շատ ճանաչված, այնպես էլ չինական մի շարք ընկերություններից, Իրանից, Ռուսաստանից և այլ երկրներից, որոնք ամբողջությամբ բավարարում են մեր պահանջարկը: Այնպես որ թուրքական այդ մի քանի անվանում թունաքիմիկատների արգելափակումը նույնպես բոլորովին որևէ խնդիր չի կարող առաջացնել:
Նույնը վերաբերում է նաև գյուղատնտեսական մշակաբույսերի որոշ տեսակների սերմացուներին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։