Գերմանիայում տարեսկզբից փախստականների կենտրոնների հրկիզման 45 դեպք է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայում տարեսկզբից փախստականների կենտրոնների հրկիզման 45 դեպք է գրանցվել, հայտնել է Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության ղեկավար Խոլգեր Մյունխը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Մյունխի խոսքով փախստականների դեմ հանցագործությունների ճնշող մեծամասնությունը կատարում են արական սեռի ներկայացուցիչներ եւ հանցագործների գրեթե 80 տոկոսը ապրում է նույն վայրում, որտեղ կատարում է հանցագործությունը:
Աճել է նաեւ համացանցում փախստականների նկատմամբ ատելության հողի վրա հանցագործությունների թիվը: Մյունխը հավելել է, որ իրենց կարծիքով բառերով վիրավորանքներին հաճախ են հաջորդում փախստականների վրա իրական հարձակումները:
Ոստիկանությունը այս պահին չունի տվյալներ ուլտրաաջ ծայրահեղական ոչ լոկալ գործունեության ծավալած կառույցների մասին, որոնք փախստականների վրա հարձակումներ են կազմակերպում: Սակայն Մյունխի խոսքով իրենք չեն բացառում, որ նման կազմակերպություններ կարող են լինել ու լուրջ են վերաբերվում այդ սպառնալիքին:
Եվրոպայում հիմա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից հետո խոշորագույն միգրացիոն ճգնաժամն է, որի պատճառը նախեւառաջ մի շարք զինված հակամարտություններն են Մերձավոր արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում: Frontex գործակալության տվյալներով 2015-ին Եվրամիություն է ժամանել շուրջ 1.8 մլն միգրանտ:



