Չինաստանում 24 մարդ է տուժել ավտոբուսի՝ 20 մետրանոց առուն ընկնելու հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի Խուբեյ պրովինցիայում ավտոբուսն ընկել է ճանապարհամերձ ջրափոսի մեջ, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել է ու եւս 24-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
«Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ դեպքը կատարվել է գիշերը Չժիցզյան քաղաքից ոչ հեռու: Ավտոբուսում այդ պահին 51 մարդ կար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում ավտոբուսը կորցրել էր կառավարումը, դուրս եկել երթեւեկելի մասից ու ընկել 20 մետր խորությամբ առվի մեջ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



