Լեհաստանում գնացքավարը բեռնատարի հետ բախումից վայրկյաններ առաջ հասցրել է փրկել ուղևորներին (տեսանյութ)
ЛАЙФԼեհաստանում Պոզնան-Վոնգրովեց երթուղով ընթացող գնացքի մեքենավարը որոշել է չարգելակել, երբ շրջադարձի ժամանակ տեսել է գծերի վրա կանգնած բեռնատարը, գրում է Корреспондент-ը:
Մեքենավարը դուրս է վազել խցիկից բախումից մի քանի վայրկյան առաջ և զգուշացրել ուղևորներին, որ անհրաժեշտ է պառկել գետնին։
«Ես դուրս վազեցի խցիկից և հրամայեցի ուղևորներին պառկել գետնին: Ես վստահ էի, որ դա նվազագույնի կհասցնի հնարավոր վնասվածքները»,- այսպես է մեկնաբանել իրավիճակը գնացքավար Մատեուշ Շիմանսկին:
Գնացքը բախվել է բեռնատարին և շարունակել ընթացքն ըստ իներցիայի`առանց ռելսերից դուրս գալու: Բախման հետևանքով ուղևորներից ոչ ոք չի տուժել:
Փորձագետները մեքենավարի որոշումը ճիշտ են համարում, քանի որ վարքականոններն արգելում են կտրուկ արգելակումը շրջադարձի ժամանակ:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



