Ադրբեջանի վարչապետը կայցելի Վրաստան
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն եւ էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը մայիսի 15-ին կմասնակցեն «Արեւելք-Արեւմուտք» էներգետիկ միջանցքի 20-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Ադրբեջանական թեթեւ նավթի արտահանման համար կառուցված «Արեւելք-Արեւմուտք» էներգետիկ միջանցքի գործարկմանը նվիրված միջոցառումները կայանում են Թբիլիսիում։
«Ադրբեջանը միջոցառման ժամանակ կներկայացնի վարչապետ Արթուր Ռասիզադեն եւ էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը»,- ասված է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ։
«Արեւելք-Արեւմուտք» էներգետիկ միջանցքի հիմքում ընկած է Բաքու-Սուփսա նավթատարը, որի մասին պայմանագիրը կնքվել էր 1996-ին, եւ այն շահագործման էր հանձնվել 1999-ին։ Նավթատարը ձգվում է 830 կմ եւ տարեկան տեղափոխում է 7 մլն տոննա նավթ։



