Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի լավագույն աջ կիսապաշտպան
СПОРТԲունդեսլիգայի թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան եւ ընդգրկվել խորհրդանշական հավաքականում:
Հայաստանի ազգային հավաքականի ավագը ստացել է ձայների 57 տոկոսը: Նրա մրցակիցներից Կինգսլի Կոմանը («Բավարիա») հավաքել է 29 տոկոս ձայն, Քարիմ Բելարաբին («Բայեր»)՝ 10, իսկ Ջաիրո Սամպյերոն («Մայնց»)՝ 3:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնության խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաեւ Goal.com-ի ու Whoscored.com-ի վարկածով: Մրցաշրջանում 5-րդ դեղին քարտը ստանալու պատճառով նա բաց է թողնելու «Քյոլնի» դեմ Բունդեսլիգայի վերջին տուրի խաղը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



