Համասեւանյան աղբահավաք. միացել են նաեւ դպրոցականներ եւ տարբեր խմբեր
ОБЩЕСТВОՀամահայկական բնապահպանական ճակատն այսօր՝ մայիսի 14-ին, կազմակերպել է համասեւանյան աղբահավաք ակցիա, որի նպատակն է մաքրել աղբից Սեւանա լճի ափամերձ տարածքները:
Աղբահավաքն իրականացվել է Սևանա լճի ափամերձ տարածքներում նախապես ուսումնասիրված և քարտեզագրված 25 հատվածներում, որոնք վարձակալված չեն տարբեր տնտեսվարողների կողմից: Ակցիային միացել են բազմաթիվ քաղաքացիներ, դպրոցականներ եւ խմբեր, որոնցից մեկը Հայկական աշխարհագրական նախագիծն է (Armenian Geographic)։
ArmGeo խումբը՝ որպես տարածք, ընտրել էր Արտանիշ թերակղզու ափը, որտեղից էլ մոտ 2 կիլոմետր երկայնքով հավաքել են ափամերձ տարածքի աղբը:
Նշենք, որ այս նախաձեռնության հեղինակներն են Բնապահպանական ճակատի անդամներ Անի Խաչատրյանն ու Լեւոն Գալստյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



