Եվրատեսիլ-2016. Նիդերլանդների ներկայացուցիչը ելույթից հետո զվարճացել է Ադրբեջանի մասնակցի հետ
ЛАЙФstyle.news.am-ը գրում է.
Այս լուսանկարը հավանաբար առաջիկա մի քանի օրերին բուռն քննարկումների տեղիք կտա Ադրբեջանում:
«Եվրատեսիլ - 2016»-ի երգի մրցույթի եզրափակիչում իր ելույթից հետո Նիդերլանդների ներկայացուցիչ Բոբ Դաուին Globe Arena-ի կանաչ սենյակում քվեարկության արդյունքներին սպասելիս որոշել է շատ չձանձրանալ եւ ժամանակ անցկացնել Ադրբեջանի մասնակցի հետ:
«Ես զվարճանում եմ»,- Facebook-յան իր էջում գրել է Բոբը:
Հիշեցնենք, որ մրցույթի ընթացքում լուրեր էին պտտվում, որ հոլանդացին սիրահարվել է Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանին: Ի դեպ, երիտասարդ արտիստը NEWS.am STYLE–ի հետ զրույցում հաստատել էր լուրը՝ նշելով, որ ինքը սիրահարված է Իվետային, իսկ հայուհին՝ ոչ:
1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...



