Վայոց ձորում զոհված զինծառայողը Աղավնաձորից էր, ուներ մեկ երեխա
ОБЩЕСТВОԻնչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ մայիսի 14-ին, հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացած Արամ Օհանյանը Վայոց ձորի մարզից էր:
Past.am-ին հայտնի դարձավ, որ Արամ Օհանյանը պարտադիր զինվորական ծառայությունից հետո անցել էր պայմանագրային ծառայության:
«Շատ լավ երիտասարդ էր, բոլորին հասնող: Առայժմ դեպքի վերաբերյալ մանրամասներ չգիտենք, ասում են, որ դիպուկահարի կրակոցից է մահացել: Սպասում ենք, որ պաշտոնապես ներկայացնեն»,- Past.am-ի հետ զրույցում ասացին Աղավնաձորի բնակիչները:
Արամ Օհանյանը ամուսնացած էր, ուներ մեկ երեխա:
Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Նարեկ Միրզոյան / Past.am
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



