ՀՀ ԱԻՆ-ը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում
ЭКОНОМИКАՀՀ արատակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին, ժամը 05.47-ից մինչև 07.24-ը ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի հակակարկտային 50 կայանքներից Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Ոսկեվազ, Ոսկեհատ, Ձորափ, Ագարակ, Արագածավան, Արտենի, Լուսակն, Կոշ և Ուջան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կար կտավտանգավոր 1-ին կարգի 1 ամպ, 2-րդ կարգի 2 ամպ, կատարվել է 9114 կրակոց:
Ինչպես տեղեկացրին նախարարության պաշտոնական կայքից, մայիսի 15-ին, ժամը 07.24-ից մինչև 07.36-ը ՀՀ ԱԻՆ-ի հակակարկտային 16 կայանքներից Կոտայքի մարզի Նոր Գեղի, Զորավան, Արգել համայնքների և Եղվարդ քաղաքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2-րդ կարգի 1 ամպ կատարվել է 2558 կրակոց: Ընդամենը թվով 166 հակակարկտային կայանքներից ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր առաջին կարգի 5 և երկրորդ կարգի 8 ամպեր, կատարվել է 22831 կրակոց :
Նույն օրվա ժամը 06.41-ից մինչև 07.14-ը ՀՀ ԱԻՆ-ի հակակարկտային 23 կայանքներից Արմավիրի մարզի Շենիկ, Բագարան, Արգինա, Երվանդաշատ, Կողբավան և Քարակերտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1-ին կարգի 1 ամպ, կատարվել է 4482 կրակոց: