Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երկու կոպեկ վաստակելու համար երգիչը ստիպված ռաբիս է երգում, որ հանդիսատեսին հաճոյանա

БЛОГ

Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կարծիքներ եմ կարդում , հո չեն գրում ։ Պարզվում է բոլորը մուղամատյաց են ... հա՞ , ու՞ր էիք այսքան ժամանակ , բա ֆեյսբուքը լավ ավանդույթ ունի, ինչ գրում եք մնում է հիշողության մեջ ... բա այսօրվա թուրքականացված ռաբիսի դեմ այդքան դեմ գրելս քարկոծել եք վերջին , ամենաէժան բառերով, էլ անեծք, էլ հայոյանք ... կարդում եմ,չէ՞։ Բազմիցս ասել եմ , որ ռաբիսը , են հի՜ն, իսկական , որ հնչում էր գինետներում, պանդոկներում , որ շատ էր համով-հոտով , այսօր աղտոտված է հնարավորինս թուրքական լադերով ու բայաթիով ։ Ու նաև ձեր մեղքն է, որ ռաբիսի այդ տեսակը մեծ բեմ է դուրս եկել ու ներկայանում է որպես «հայ մշակույթի» դոմինանտ։ Երկու կոպեկ վաստակելու համար երգիչը ստիպված ռաբիս է երգում , որ հանդիսատեսին հաճոյանա ։ Մեղքը ձերն է, «մուղամատյաց» , «հակաբայաթի» «արժանապատիվ» 
հայրենանվերներ։ Առաջ հանդիսատեսն էր ձգտում նմանվել այդքան անհասանելի , բեմին արարող արտիստին , հիմա հակառակն է , ավաղ ։ 
Այս ի՞նչ կատարվեց , մեկ օրվա մեջ հեղափոխվեցի՞ք... ու՞մ դեմ թաթարական ծագում ունեցող աղջկա՞ )))
Ինքը գոնե իր ազգային ֆոլքլորի տարրերն էր օգտագործել իր երգում ու լավ էլ կատարում էր , բա «հայ» երգիչ-երգչուհիների մուղամները ձեզ այլևս չեն հուզու՞մ , իսկ մեքենաներից հնարավորինս բարձր հնչող այդ երգերի մասին ի՞նչ կասեք , իսկ ռեստորաններում , ուր խելահեղ , ինքնամոռաց պարի եք բռնվում կլկլոցների ու հայալեզու թուրքական երգերի ներքո,այդ պահին չի խանգարու՞մ այդ մուղամը։ Իսկ Էրգրի երգեր ,որ հնչում են , եթե ներկաների մեջ մշեցի-սասունցիներ չլինեն , պարող չի լինի , քանի-որ «էսի բա պարելու մուզիկայա՞» դեմքի արտահայտությամբ վազում եք դեպի ձեր սեղանները ... 
Հիմնականում այդ մուղամների տակ հնչող, «Երգրի» կենացը , որ խմում եք , մոռանում ե՞ք ձեր տոհմի պատմությունը , վստահ, բոլորդ ինչ-որ Մեծ Հայքի նահանգից եք սերում ... Չեղաաաավ , ազնիվ չի ... մի «ռաբիսի արքա» , այնքան վիրտուոզ է բայաթի երգել , ռեստորանի քեֆչիներից մեկը մոտեցել , ասել է
«մեՌՌՌնեմ սրտիդ , դու ոնց-որ իսկական թուրք լինես (սա որպես հաճոյախոսություն)» ու 100$ է դրել գրպանը։ Իմ շատ-շատ տաղանդավոր երաժիշտ ընկերներ , հաճախ իրենց հանապազօրյա հացի գումարը վաստակելու համար , ստիպված նվագակցում են ռաբիս երգիչներին , սիրտ ու հոգի անջատած( ես հո գիտեմ) , որովհետև դուք, «մուղամատիացներ» հենց այդ երգիչ-երգչուհիների համերգների տոմսերն եք սպառում ու պատրաստ եք ոչնչացնելու որևէ մեկի , ով ձեր նախընտրած երաժշտությունը համարում է անարժանապատիվ որևէ հայի համար, անթասիբ ու անհիշողություն ... ու երբ օրինակ է բերվում մեր դարավոր, հարուստ երաժշտական ժառանգությունը , սկսում եք անբարտավան , լկտի բառեր շաղ տալ , այդպիսով ձեզ «քաջ , անթերի , ուժեղ » երևակայելով , դյուզն իսկ չպատկերացնելով ,թե ինչ եք ձեր ... տեսակով , թաքնված կեղծ կամ ինքնաբավ «թագավոր տղու» դեմքով ֆոտոների տակ։ Բա «Կլոն» ֆիլմի սիրահար ծտերը , որ ամեն ինչով ձգտում էին մահմեդական Ջեյդ-հերոսուհուն նմանվել ... էլ մազերով, էլ «մեյքափով», բա այ «աննախադեպներ» , որ գրում եք «էսի լրիվ ցնդել ա» , « լավ իշքան կարելի ա , զզվցրին արդեն» ու էլի բազում «բարձրաշխարհիկ» լուտանքներ , այդ պահին չեք ամաչու՞մ ձեր ապրածի ու ասածի բևեռացումից։ 
Իվետան հրաշք էր ,գեղեցիկ , լավ պինդ վոկալով , լավ կատարումով ու հագուստն էլ խոսելու թեմա
չի, հատկապես տղամարդկանց , քանի-որ անկիրք,վուլգար (Իվետայի գեղեցկության դեպքում հակառակն է նորմալ) կարծիքներ հայտնելը ձեր հոգեբանության ու առողջության մասին վատ կանխազգացումներ են առաջացնում։
Այո , իհարկե ինչ փառատոն էլ լինի , ուզում եմ , որ հայը հաղթի , միշտ հաղթի (!) , բայց երբ երաժշտության ոլորտը ներկայացնող , նմանատիպ փառատոնում ՄՇԱԿՈՒՅԹ բառի տակ թաքնված է քաղաքականությունը , ապա այդ դեպքում Իվետան արեց հնարավորինս ամեն-ինչ , դառնալով
Միսս Եվրատեսիլ 2016 ,փայլուն ասուլիս տալով , ազատ , անկաշկանդ արտիստիզմով, երկու օրերին էլ լավ կատարումով , Արցախի դրոշը ծածանելով , արգելքին հետևած ինքնաթիռն , իր «Արցախ Իվետա» դրոշով երկինք ելնելով ))) ... 
Ինչ վերաբերում է Ջամալային , ապա (հատուկ թերհասների համար եմ պարզաբանում) իր կատարումին բարձր գնահատական տալս բնավ չի թերագնահատում Իվետայի կատարումը ։ Նրանք իմ ֆավորիտներն էին այս , ինչպես բազմիցս ասել եմ, ախմախ փառատոնում։ 
Ջամալային բացահայտեցի , իսկ Իվետային սերս ու գնահատանքս , նա ամեն բան արեց հրաշալի , բրավո , համբուրում եմ ու բարի գալուստ իմ տաղանդավոր , սիրուն աղջկան ։

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами