Երիտասարդներն ապացուցեցին, որ ոչ միայն մեր երկրի ապագա են, այլև ներկան
БЛОГԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի երիտասարդներ և ուսանողներ,
Այս տարի առաջին անգամ մայիսի 16-ը պետականորեն նշում ենք Երիտասարդության և ուսանողության օրը: Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը, ընդունվել է, որ պես տոնի պատմական ակունք:
Ընդունված է ասել, որ երիտասարդները մեր ապագան են: Սակայն դուք ապացուցեցիք, որ ոչ միայն ապագա եք, այլև ներկա:
Զինվոր և գիտնական, աշխատավոր և ուսանող, ձեռներեց և մշակ այսօրվա Հայաստանում ապրող, արարող, սիրահարվող և ընտանիք կազմող, սահման պահող և սահմաններ ճեղքող հարյուր հազարավոր երիտասարդներ մեզ և մեր երկրին են տալիս իրենք աշխատանքը, սերը, հայրենասիրությունը և կյանքը:
Շնորհավորում եմ ձեզ: Շարունակեք կառուցել այնպիսի Հայրենիք, որը պատվով կփոխանցեք ձեր զավակներին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



