Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ալիեւի արձանը պղծած ակտվիստներն Ադրբեջանում ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով. HRW

МЕЖДУНАРОДНОЕ

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը հայտարել է, որ ապօրինաբար թմրանյութեր պահելու մեղադրանքով Բաքվում Հեյդար Ալիեւի արձանը պղծած ակտվիստներ Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմովն Ադրբեջանում ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով եւ կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց:

«Ադրբեջանը երիտասարդ ակտվիստների դեմ թմրանյութերի հետ կապված կեղծ մեղադրանքներ առաջադրելու տխուր պատմություն ունի», -ասել է ՀարավայինԿովկասի գծով HRW-ի տնօրեն Գեորգի Գոգիան: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ Բայրամ Մամեդովը հանդիսանում է NIDA երիտասարդական շարժման, իսկ Գիյաս Իբրահիմովը` ձախամետ «Ձախ ճակատ» երիտասարդական խմբի անդամ: Երկու ակտվիստներն էլ Բաքվի սլավոնական համալսարանի ուսանողներ են:

HRW-ին հիշեցնում է, որ մայիսի 10-ին` Հեյդար Ալիեւի ծննդյան օրը, Բաքվում Ադրբեջանի կենտրոնական բանկի դիմացի այգում գտնվող նրա արձանի պատվանդանի կողերին ադրբեջաներենով եւ անգլերենով Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ), իսկ առաջնակողմում` Fuck the system (Կորչի հասարակարգը) գրություններ են արվել: Այդ գրություններով արձանի լուսանկարը հայտնվել էր Facebook սոցցանցում, ինչը մեծ արձագանք էր առաջացրել Ադրբեջանում: Ոստիկանությունը տեսախցիկների արձանագրությունների միջոցով պարզել է, որ արձանի պատվանդանին գրություններն արել է Իբրահմովը, իսկ Մամեդովն այն լուսանկարել եւ անանուն տեղադրել է սոցիալական մամուլում:

«Իբրահիմովն ու Մամեդովն ինձ ասացին, որ ոստիկանությունն իրենցից պահանջել է, որպեսզի հրապարակորեն ներողություն խնդրեն արձանից տեսախցիկի առաջ, եթե ուզում են ազատ արձակվել», -լրագրողներին պատմել է նրանց փաստաբան Էլչին Սադըգովը` նշելով, որ երիտասարդ ակտվիստները հրաժարվել այդ առաջարկությունից:

Դրանից հետո երիտասարդներին սպառնացել են կատարելագործված մեթոդներով խոշտանգումներով, եթե նրանք չխոստովանեն իրենցից թմրանյութեր առգրավելը, ինչից հարկադրված նրանք խոստովանական ցուցմունքներ են տվել, իսկ հետո դատարանում հրաժարվել դրանցից:

Ոստիկանությունում երիտասարդներին նվաստացրել եւ ստիպել են ավլել հատակը: Մամեդովն ու Իբրահիմովը փաստաբանին հայտնել են իրենց դեմ խոշտանգումներ իրագործվելու մասին: HRW-ն կոչ է արել անհապաղ հանել ակտվիստների վրայից թմրանյութերի գծով մեղադրանքները:

«Դա քաղաքական դրդապատճառներով թմրանյութերի հետ կապված քրեական մեղադրանքների կեղծման աղաղակող դեպք է: Իշխանություններն ակնհայտ փորձում են ուղերձ հայտնել, որ եթե մասնակցում եք չհամաձայնեցված քաղաքական գործունեության մեջ, ապա կբախվեք ամենադաժան հետապնդումների», -ասվում է HRW-ի հայտարարության մեջ, որում նշվում է նաև, որ եթե ադրբեջանական իշխանությունները ցանկանում են երիտասարդներին պատժել Ալիեւի արձանին գրություններ կատարելու համար, ապա դրա համար Ադրբեջանի վարչական օրենսգրքով տուգանք է հասնում:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը միջադեպի հետ կապված հայտարարության մեջ նշել է, որ Բայրամ Մամեդովի մոտից 2,904 գ հերոին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել, իսկ նրա տանից` 1 կ 150 գ հերոին: Գիյաս Իբրահիմովի մոտից` 2,607 գ հերոին, իսկ նրա տանից` 1 կգ 10 գ հերոին:

«Խոշոր չափերի» թմրանյութեր պահելու մեղադրանքով երիտասարդներին 12-ական տարվա ազատազրկում է սպասվում:

Ադրբեջանում ավանդույթ է դարձել իշխանություններին, կառավարությանը քննադատող ակտիվիստներին, ընդդիմադիրներին եւ քաղաքական-հասարակական,  անգամ կրոնական գործիչներին թմրանյութերի հետ կապված հոդվածներով մեղադրանքներ ներկայացնելն ու բանտեր նետելը:

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` Ադրբեջանում ներկայում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 28-ը ճանաչվել է խղճի բանտարկյալ:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества