Գիտնականներն ուղեղի քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց են հայտնաբերել
ЛАЙФԱռաջադիմական հետազոտությունների միջազգային դպրոցի մասնագետներն ստեղծել են գենային թերապիայի մեթոդ, որն արդյունավետ օգնություն ցույց կտա ուղեղի ագրեսիվ քաղցկեղային ուռուցքի տեսակներից մեկի՝ գլիոբլաստոմայի բուժման գործում: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Oncotarget բժշկական հրատարակությունում, տեղեկագիրը զետեղված Է SISSA կայքում , տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բուժման հանգուցային տարրը կդառնա Emx2 անվանումով հայտնի գենը, որը պատասխանատու Է սաղմնային զարգացման ժամանակ գլիյական բջիջների տեսակներից մեկի՝ աստրոցիտների աճի ճնշման համար: Գիտափորձերը ցույց են տվել, որ Emx2 գենի ակտիվացումը հաջողությամբ կանխում Է քաղցկեղային բջիջների աճը, քանի որ գենը մետաբոլիզմի խանգարմանն օգնում Է վեց տարբեր կետերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...



