Մինսկը եւ Մոսկվան հանդես են գալիս ԵԱՏՄ-ի շրջանակներում պարտավորությունների անշեղ կատարման օգտին
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսը եւ Ռուսաստանը հանդես են գալիս Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պարտավորությունների անշեղ կատարման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին հայտարարել Է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպումից հետո:
«Եվրասիական տնտեսական միության կառուցման քննարկման շրջանակներում մենք մեկ անգամ եւս հավաստեցինք, որ կողմերը պարտավոր են անշեղորեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները… Մենք հանդես ենք գալիս երրորդ գործընկերների հետ շփումների զարգացման օգտին, բայց ընդսմին մենք պետք Է հաշվի առնենք Եվրասիական տնտեսական միության բոլոր մասնակիցների տնտեսական շահերը»,-ասել Է Մակեյը:
ԵԱՏՄ-ն ստեղծվել Է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա եւ գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ի անդամներն են՝ Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



