Գերմանիայի ԱԳՆ-ն 4,5 մլն եվրո կուղղի Լիբիայում իրավիճակի կայունացմանը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Միգրացիայի միջազգային կազմակերպությանը կտրամադրի 4,5 մլն եվրո` Լիբիայում իրավիճակի կայունացմանն ուղղելու համար: Այդ մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Ինչպես են նշել են Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում, նպատակային ամբողջական նախագիծը վերաբերում է միգրանտների ներքին տեղաշարժման խնդիրների լուծմանը: Նախագծի իրականացումը կսկսվի այս ամսվա ընթացքում:
Նշված միջոցներով ծրագրեր կիրականացվեն Լիբիայի հարավում փոքր բիզնեսի զարգացման և հիմնական ենթակառուցվածքների վերականգնման նպատակով: Հունիսին նախատեսվում է տրամադրել ևս 1 մլն եվրո` Լիբիայի այլ հատվածներում միգրանտների տեղաշարման խնդրի կարգավորման համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիան անհանգստացած է Լիբիայից միգրանտների հնարավոր հոսքի մեծացմամբ:



