Լավրովն ու Քերրին քննարկել են մինսկյան համաձայնագրերի կատարումն ու Սիրիայի իրավիճակը
МЕЖДУНАРОДНОЕՄալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում Հարավ-արեւելյան Ասիայի երկրների ընկերակցության կազմակերպած համաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, որոնք քննարկել են, մասնավորապես, Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված մինսկյան համաձայնագրերի կատարմանը եւ Սիրիայի իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարություն ներկայացուցիչը, որը նույնպես ամերիկյան պատվիրակության կազմում է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, կողմերը քննարկել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի տիրապետման եւ դրա հնարավոր օգտագործման հետ կապված քայլերը շարունակելու անհրաժեշտությունը:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



