Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հղիության 9 ամիսներն ինձ համար տոն են, տոն, որը վայելում եմ ամբողջ հոգով ու սրտով. Մերի Ներսիսյանը՝ հղիության վերջին ամիսների եւ ընտանիքի մասին

ИНТЕРВЬЮ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը զրուցել է «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի հետ, ով այս շրջանում վայելում է հղիության վերջին ամիսներն ու անհամբեր սպասում դստեր լույս աշխարհ գալուն:

Մերի, նոր կարգավիճակը Ձեզ շատ է սազում, Ձեր լուսանկարներից թվում է, թեբավականին թեթեւ եք տանում հղիությունը: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն ենզգացողությունները, չէ որ առաջին հղիությունից բավականին երկար ժամանակ է անցել:

- Հղիության 9 ամիսներն ինձ համար տոն են, տոն, որը վայելում եմ ամբողջ հոգով ու սրտով: Փառք Աստծո, առողջական խնդիրներ չունեմ, բայց կարծում եմ կարևորը վերաբերմունքն ու ապագա մայրիկի տրամադրվածությունն է: Ես վայելում եմ ամեն վայրկանն ու չնայած քիչ մնաց հրաշքիս ծնվելուն, միևնույն է, չեմ ցանկանում այս շրջանն ավարտվի:

 Հղիության վերջին ամիսներն եք ապրում, հավանաբար սկսել եք նախապատրաստականաշխատանքները. արդեն իրականացրե՞լ եք ողջ անհրաժեշտ գնումները:

- Բալիկս լույս աշխարհ կգա հունիս ամսվա վերջում: Հղիության լուրն իմանալուց 2-3 ամիս հետո արդեն սկսեցի գնումներ կատարել. սա անբացատրելի հաճելի գործընթաց է: Մենք նախապես որոշեցինք, թե ինչ ոճում պետք է հագնվի կյանքի առաջին ամիսներին մեր աղջիկն ու գնումների փուլում առաջնորդվում ենք հենց դրանով: Արդեն գնումների 90 տոկոսն ավարտել ենք:

 Փոքրիկների ծննդից առաջ թերեւս ամենաբարդ հարցերից մեկը անվան ընտրությունն է,կայացրե՞լ եք այդ բարդ ընտրությունը եւ ինչպե՞ս եք անվանելու նրան:

- Քանի որ շատ էինք ցանկանում աղջիկ ունենալ, մենք մինչև հղիությունն ամեն անգամ, երբ խոսում էինք անվան մասին, գալիս ու կանգնում էինք նույն տարբերակի վրա: Իմ աղջկա կարծիքն էլ ենք հաշվի առել, նա էլ շատ էր հավանում այդ տարբերակը: Մեր ապագա փոքրիկի անունը լինելու է Սառա:

Վստահ եմ՝ Ձեր աղջիկը եւս անհամբերությամբ կսպասի քույրիկի ծննդին, ճիշտ է՝ նաարդեն փոքր չէ, բայց երեխա է, ու գուցե լինեն խանդի դրսեւորումներ՝ հատկապես երկարտարիներ լինելով տան միակ երեխան: Ինչպիսի՞ն են նրա զգացողությունները

- Իմ աղջիկը հոգեպես շատ ներդաշնակ, զարգացած մարդուկ է, նա սիրված է, ինքնավստահ, չունի բարդույթներ, թերևս սա էր պատճառը, որ նա երազում էր քույր կամ եղբայր ունենալու մասին, աղոթում էր ամեն գիշեր, իսկ հղիությանս լուրն իմանալուց երջանկությունից ցատկոտում էր: Հիմա էլ անհամբեր սպասում է, երազում, պատկերացնում, երևակայում: Համոզված եմ՝ խնդիրներ հետո էլ չենք ունենալու:

Երկար ժամանակ է՝ թեմատիկ հաղորդման շրջանակներում դուք եք շատ մայրիկներինխորհուրդներ տալիս, մասնագետների միջոցով փոխանցում կարեւոր տեղեկություններ:Հիմա, երբ դուք կրկին պետք է մայրանաք, չկա՞ն արդյոք վախեր, անվստահություններկամ ստրեսային դրսեւորումներ, ինչպես հաճախ լինում է մայրիկիների մոտ:

- «Մայրիկների ակումբն», ինչ խոսք, օգնել է ինձ լինել ավելի տեղեկացված, ավելի բանիմաց: Իհարկե, քանի որ շատ ենք խոսում նաև հղիության ընթացքում հանդիպող խնդիրների, բարդությունների մասին, երբեմն մտահոգվում եմ, վախենում՝ կարծելով, որ դրանք ինձ էլ չեն շրջանցի, բայց իհարկե նման մտավախությունները շատ կարճ են տևում: Այդ ամենին զուգահեռ չեմ դադարում կարդալ ու կարդալ. կողքիս ունեմ նաև սրտացավ, բանիմաց գինեկոլոգ՝ Նորայր Ղուկասյանն, ով ամբողջ հղիությանս ընթացքում օգնել ու աջակցել է ինձ, ես վստահում եմ նրան ու ցանկացած հարցով դիմում ու հետևում նրա խորհուրդներին:

Ապագա մայրիկներից ոչ պակաս հուզվում ու անհանգստանում են ապագա հայրիկները:Գոռը բազմիցս է նշել, որ անհամբերությամբ է սպասում դստեր հետ հանդիպմանը:Որպես կին, եթե նկարագրեք, ինչպիսի՞ն է Գոռը որպես հայրիկ եւ ինչպիսինն է որպեսապագա կրկնակի հայրիկ:

- Վստահ կարող եմ ասել, որ Գոռի շնորհիվ է, որ ես կարողանում եմ վայելել իմ հղիությունը: Երբ կինը սիրված է, ուշադրության կենտրոնում, նա կարողանում է վայելել այդ փուլը: Գոռը խենթանում է Էվայի համար ու հիմա անհամբերությամբ սպասում է Սառայի ծնունդին, քանի որ արդեն գիտի, թե ինչ երջանկություն է իրեն սպասվում:

Մերի, մենք սովոր ենք Ձեզ անընդհատ տեսնել էկրաններին, հետաքրքիր է՝ փոքրիկիծնունդին հաջորդող դեկրետային դադարը երկա՞ր կտեւի:

- Կարելի է ասել, եթերից չեմ բացակայելու: Աղջկաս ծնունդը համընկնում է արձակուրդային ամիսների հետ: Առաջին ալիքի նոր եթերաշրջանում «Մայրիկների ակումբը» կներկայանա նոր ձևաչափով, նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս տարվա սկզբին ու հիմա թեժ աշխատանքային փուլ է մեզ մոտ:

Ի՞նչ այլ պլաններ ունեք աշխատանքի հետ կապված, թեկուզեւ ոչ էկրանային իմաստով:

- Ես ու ամուսինս վերջին 5, 6 տարիների ընթացքում ակտիվ զբաղվել ենք նաև հասարակական գործունեությամբ, իսկ վերջերս հիմնեցինք նաև «Ընտանիքի ակադեմիա» հասարակական կազմակերպությունը, որի գործունեության առանցքում ընտանիքն է՝ դրա յուրաքնաչյուր անդամի ֆիզիկական և հոգեկան առողջության, կրթական մակարդակի, սոցիալական աստիճանի բարելավումը: Ես ու ամուսինս ամբողջ հոգով նվիրվում ենք այն ամենին, ինչ սիրում ենք ու ինչով զբաղվում ենք, երևի սա է պատճառը, որ այսքան սրտացավ ենք վերաբերվում «Մայրիկների ակումբին», դրա շրջանակներում հնչող ցանկացած բառին ու մտքին: Նույնը վերաբերվում է նաև մեր հասարակական ցանկացած նախաձեռնությանը, այդ ամենի մեջ կա սեր ու մարդիկ գնահատում են դա:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show