Մաստարա գյուղի մոտ ՃՏՊ-ի արդյունքում 36-ամյա քաղաքացի է մահացել
ОБЩЕСТВОԱրագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը խլել է մեկ մարդու կյանք: Օգոստոսի 5-ին` ժամը 17:07-ին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել ՃՏՊ-ի մասին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ-ից, պարզվել է, որ «ԳԱԶ 31» մակնիշի 16 ՍՕ 822 պ/հ (վարորդ` 1986 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել ճամփեզրի քարակույտի մեջ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա. Հ.-ն և ուղևոր` 1979 թ. ծնված Ս. Ղ.-ը տեղափոխվել են Թալինի ԲԿ:
Ս. Ղ.-ը ճանապարհին մահացել է, իսկ Ա. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
1
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
2
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
3
На что указывают позорные цифры? «Паст»
4
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
5
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»



