Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պատգամավորը նախագահների հանդիպումը հուսադրող է համարում

ПОЛИТИКА

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած հանդիպում: Պատգամավորն առավել քան կարևոր է համարում մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարածաշարջանի համար պայթյունավտանգ իրա վիճակի շտկման առումով: «Ուշագրավ է այն հանգամանքը, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկիխմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները: Հենց նրանք էին նախաձեռնել այս հանդիպումը ու իրենքէլ մասնակցում էին, ինչը խոսում է այն մասին, որ միջազգային կարևոր խաղացողները էապես կարևորում են հակամարտությանխաղաղ կարգավորումը և այդ ուղղությամբ արդեն լուրջ քայլեր են ձեռնարկվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս հանդիպումից հետո էական քայլեր են ձեռնարկվելու հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման նախապայմանների իրականացման համար: «Դուք գիտեք, որ հայկական կողմը բանակցությունների վերսկսման համար առաջ է քաշել երեք կարևոր հարցադրում՝ շփման գծում մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմների ներդրում, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ռազմական գործողությունների և հրադադարի ռեժիմի պահպանում, ինչպես նաև հասցեական գնահատականներ: Երեկվա հանդիպումից հետո տարածվեց հայտարարությունՄինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների կողմից, որում խոսում է այն մասին, որ 1994թ. հրադադարի և 1995թ. այդ հրադադարի ամրապնդման համաձայնագրերը շարունակում են ուժի մեջ մնալ և պետք է անվերապահորեն կատարվեն: Սա շատ կարևոր եմ համարում: Կարևոր եմ համարում նաև այն, որ այս հանդիպումից առաջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպել է ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ինչը ևս խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը լրջորեն տրամադրված է հասնել հակամարտության կարգավորմանը բանակցային ճանապարհով»,- նշեց Հարությունյանը:

Պատգամավորը կարևորում է նաև այն հանգամանքը, որ հակամարտող կողմերի նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել նաև առաջիկա ամիսներին հայտարարել հաջորդ հանդիպման տեղի և ժամկետների մասին: «Այսինքն, մոտակա ամիսներին մենք իմանալու ենք նախագահների հաջորդ հանդիպման մասին: Իհարկե, մինչ այդ էլ քայլեր են կատարվելու շփման գծում հրադադարի խախտումները բացառելու, վստահության մեխանիզմներ ներդնելու համար: Մի խոսքով՝ ես կարող եմ ասել, որ այս ամենը հուսադրող է բանակցային գործընթացը վերսկսելու նախապամանները կյանքի կոչելու և հակամարտութ յան խաղաղ կարգավորման  բանակցությունները վերսկսելու համար»,- եզրափակեց Հարությունյանը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահԻլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆպետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրիմասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ ԷդվարդՆալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործողնախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ս.թ. ապրիլի սկզբին զինադադարիկոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրներիներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործմանանհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերիհետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողություն ների ավելացման,հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами