Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դպրոցներում ՏՏ ծրագրերի ներդրումը նոր աշխատատեղեր է ստեղծում Հայաստանի հեռավոր շրջաններում

ОБЩЕСТВО

Հայաստանում դպրոցական կրթական համակարգում «Մեկ ընկերություն` մեկ դպրոց» և «Ինժեներական խմբակ լաբորատորիների հիմնում ՀՀ դպրոցական համակարգում» ծրագերի իրականացման համար Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ: Այդ հանդիպումները նպատակ ունեն ինժեներական ծրագրերում մասնակից դարձնել նշյալ ընկերություններին:

Ծրագրին միանալով` ՏՏ ոլորտի ընկերությունները հնարավորություն են ստանում համագործակցել Հայաստանի դպրոցների հետ, իրենց ապագա աշխատողներին ընտրել դեռ դպրոցական տարիքից և մասնակցել նրանց մասնագիտական ուղղորդմանը: Օգոստոսի 5-ին «Նաիրի Կոնսորցիումում» կայացավ հանդիպում երեք ընկերությունների ներկայացուցչների հետ, ում «Ինստիգեյթ դիզայն» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը հանգամանալից ներկայացրեց ծրագրերի էությունը:

Նրա խոսքով` այդ ծրագրերը միտված են դպրոց-համալսարան կապի ամրապնդմանը, ինչպես նաև հայ երեխաների մեջ այն գաղափարի սերմանումը, որ իրենք համաշխարհային տեխնոլոգիական բրենդները սպառելուց զատ, կարող են ստեղծել այդպիսի բրենդներ:

ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանի դիտարկմամբ` ծրագրերի արդյունքում դպրոցն ավարտողների շուկայական վարձատրման արժեքը կարող է կազմել 150-200 հազար դրամ դեռ համալսարան չընդունված: Նրա խոսքով` շեշտադրումը հատկապես Հայաստանի շրջանների վրա է: «Մեր նպատակն այն է, որ հեռավոր շրջաններում աշխատելու վայրեր ստեղծվեն, դրանով նաև արտագաղթի խնդիրն ենք լուծում: Պետք է հաշվի առնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամեն աշխատակից ստեղծում է հարակից ոլորտների 3-4 աշխատատեղ, ստացվում է, որ շրջաններում նոր աշխատատեղեր կստեղծվեն»,-ասաց Կարեն Վարդանյանը` հավել ելով, որ տեխնոլոգիական գիտելիքներ ձեռք բերելուց զատ երեխաները հայկական պարեր են յուրացնում, սովորում են կրակել:

«Մեկ ընկերություն` մեկ դպրոց» ծրագրի նպատակն է տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին կապել Հայաստանի դպրոցների հետ, բարձրացնել ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում: Ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները պարբերաբար այցելում են դպրոցներ, ինչպես նաև հյուրընկալում դպրոցականներին, նրանց համար բացահայտում բարձր տեխնոլոգիական ոլորտը: Ակնկալվում է, որ Հայաստանում գործող 500-ից ավելի տեխնոլոգիական ընկերություններից յուրաքաչյուրն իր հովանու ներքո կվերցնի առնվազն մեկ դպրոց:

«Ինժեներական խմբակ-լաբորատորիների հիմնում ՀՀ դպրոցական համակարգում» ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, ուղղորդել դպրոցականների մասնագիտական կոմնորոշումը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կզարգացնի ՏՏ ոլորտը:

Նախատեսվում է ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի աշխատուժի շուկայում կուտակել տեխնիկական հմտությունների բազա, քանի որ ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական տեխնոլոգիական շուկաներում կա աշխատուժի չբավարարված պահանջարկ: Դպրոցներում ինժեներական խմբակների գործարկման համար անհրաժեշտ ենթկառուցվածքը ներառում է 4 բաղադրիչ` «Սեռոբ» ռոբոտ կոնստրուկտոր, Նաիրի լաբ, Ատելյե լաբ, և TheLiveCode ծրագրավորման լեզուն:

Ներդրումային ծրագիրը նախատեսված է իրականացնել փուլային` 4 տարվա ընթացքում: 2015-2018 թթ. ժամանակահատվածում Հայաստանի 1400 դպրոցներում պետք է ներդրվի համապատասխան ենթակառուցվածքը և պատրաստվի դասախոսական կազմ:

Կարեն Վարդանյանի խոսքով` նշյալ ծրագիրն իրականացվում է մասնավորի հետ համագործակցությամբ: «Օրինակ, Վորդվիժն ընկերությունը եկող տարվա համար նախատեսում է 5-7 լաբորատորիա ստեղծել, Գրանդ Քենդին և U-com-ը ևս նախատեսում են այդպիսի լաբորատորիների հիմնում: Այսինքն` առաջ ենք շարժվում մասնավորի ներգրավմամբ»,-նշեց Կարեն Վարդանյանը:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами