Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանը ժամանակավորապես փրկեց Ալիևի կլանը

БЛОГ

Բագրատ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քառորյա պատերազմից հետո Վիեննայում տեղի ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ և Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ համատեղ հայտարարությունը փաստացի խորհրդանշում են վերադարձ դեպի հին ստատուս քվոն, որը խախտվել էր ոչ թե գերտերությունների, այլ տարածաշրջանային երկրորդական խաղացող' Թուրքիայի միջամտությամբ: Գերտերությունները, թողնելով իրենց գլոբալ հակասությունները' ի մի եկան այն հարցում, որ տարածաշրջանային այս հիմնախնդրի այլընտրանքային լուծում չկա, որ այն վերահսկելի է ԵԱՀԿ ՄԽ կողմից և որևէ այլ սցենար այստեղ հնարավոր չէ:

Ակնհայտ է դառնում, որ ապրիլմեկյան արկածախնդրության սցենարը գրվել էր ոչ թե Բաքվում, այլ ' Անկարայում, և դրա զոհերից մեկը կարող էր դառնալ հենց Իլհամ Ալիևը: Այն ժամանակ, երբ նա դեռ ԱՄՆ-ում էր, ադրբեջանական ռազմական ղեկավարությունը փորձեց ռազմական հեղաշրջում իրականացնել երկրում. հաղթանակի դեպքում Իլհամին կմեղադրեին, որ նա չղեկավարեց բանակը և «հոռետեսությամբ լցված» ' «պատսպառվում էր Նյու Յորքում», իսկ պարտության' որ նա «չգլխավորեց ազգը» և փախել էր' «ժողովրդի զայրույթից և հաշվեհարդարից»: Պատահական չէր, որ այդ օրերին ակտիվացել էին ոչ միայն թուրքամետ գեներալները, այլ նաև «Մուսավաթ» և «Ժողովդրական ճակատ» տխրահռչակ կուսակցությունները: Ավելին, եթե ադրբեջանական զորքերը հասնեին Սարսանդի ջրամբարը, ապա կարող էին էկոլոգիական մեծ աղետ առաջացնեին, մեղադրելով հայկական կողմին և «նոր Խոջալուի» մի հեքիաթ հորինեին.. Իսկ բոլորիս համար հայտնի է, թե ինչի համար էր հորինվել Խոջալուի ողբերգությունը և ինչպես հեռացվեց Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը..

 


Պարզ է դառնում, որ Ալիևյան կլանն արդեն խանգարում է և Անկարային և ադրբեջանական ծայրահեղականներին, Արևմուտքի հետ սերտ կապեր ունեցող բիզնես շրջանակներին, մանավանդ որ այն հակված է երկիրը տանելու դեպի Մոսկվա և Եվրասիական միություն: Իլամ Ալիևը, թեև արտաքուստ ժպտում է և ողջագուրվում Էրդողանի հետ, այնուամենայնիվ' պահպանում է դեռ իր հորից' ԿԳԲ գեներալից ժառանգած կապերը ռուսական էլիտայի հետ, և չէր գնա այդ կապերի կտրուկ վատթարացմանը կամ խզմանը.. Թուրքական էլիտան' Ալիևին սանձելու համար ուներ իր սցենարը' կամ ԻԳԻԼ-ի վարձկանների և իր փողերով սնվող ադրբեջանական գեներալիտետի, ազգայնականների միջոցով գահընկեց կաներ իրեն, կամ' կբեմադրեր Նախիջևանի նկատմամբ ինչ որ վտանգ և բռնակցեր այդ երկրամասը: Ռեջեփ Էրդողանին այս օրերին խիստ անհրաժեշտ է այնպիսի մի հաղթանակ, որը կարող է կասկածի տակ դնել ՌԴ նապագահ Վ. Պուտինի բարձր վարկանիշը.. Բացի այն, նման կերպ Անկարան կանվանարկեր նաև Ղրիմի միացումը Ռուսաստանին, դարձնելով Նախիջևանը «իր Ղրիմը»…

Անտարակույս, հայկական զինված ուժերը կարող էին կոտրել ադրբեջանական պետության ողնաշարը, հասնելով Եվլախ, պարտությունը կլիներ անբուժելի… Սակայն, դա կարող էր հանգեցնել Ալիևյան կլանի տապալմանը, որը կարող էր հակասել Հայաստանի և Արցաի ազգային շահերին և անվտանգությանը … Ալիևի տապալոիմով պարզ չէր, թե ով կստանձներ երկրի նոր ղեկավարությունը, թեև ակնհայտ էր, որ թուրքամետ ուժերը' ԻԳԻԼ-ի մասնակցությամբ: Ադրբեջանը կդառնար անվերահսկելի և քաոս սերմանող: Նրա այդպիսի նոր կարգավիճակը կսպառնար ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսատսանին և Իրանին, կարագացներ գլոբալ մի քանի գործընթացներ, որոնք կարող էին բերել Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ փոփոխության, ուժերի վերադարսավորության..

Փաստացի, հենց դա է պատճառը, որ Մոսկվան հրատապ կազմակերպեց ապրիլի 5-ին ՀՀ և ԱՀ ԶՈւ ԳՇ պետերի շուտափույտ հանդիպումը, Լավրովը, առանց որևէ նախապայմանների կամ առաջարկների ժամանեց Երևան.. Վերջին օրերին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրումը ևս տագնապալի էր ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև ԱՄՆ և ԵՄ –ի համար, մանավանդ, որ Թուրքիայում այդ օրերին Քրդական բանվորական կուսակցության դեմ ռազմական գործողություները ծավալվում էին հենց ՀՀ սահմանին այնքան մոտ… Ալիևյան կլանի տապալումն ու անկանխատեսելի հեռանկարներն էին, որ ստիպեցին ՄԽ համանախագահներին Վիեննայում սեղանի շուրջ նստեցնել ՀՀ Նախագահին և Ադրբեջանի ղեկավարին, քանի որ միայն այդ կերպ կարելի էր կանխել արդեն ոչ իրենց շահերից բխող սցենարի իրականացումը…

Սակայն դա դեռ չի նշանակում, որ Անկարայի ձեռքերը դրանով կապվել են: Բնավ: Պարզապես հիմա թուրքական վերնախավը կգործադրի Ալիրի վրա ներսից ազդելու իր սցենարը, և չի բացառվում, որ Ադրբեջանում ներքաղաքական շատ սուր պայքար կսկսվի,,, Պարզ է, որ Հայաստանը ժամանակավորապես փրկեց Ալիևի կլանը, ճիշտ է , իր որդիների արյան գնով.. Սակայն այդ գերդաստանի տապալումը կարող էր բերեր հետագայում էլ ավելի մեծ զոհեր, ավելի անկանխատեսելի հեռանկարներ.. Իսկ այժմ Ադրբեջանը որոշ ժամանակով կտապակվի իր եռացող ձեթում…

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами