Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն ընդունել են Սերժ Սարգսյանի առաջարկներն ու թեզիսները. Շարմազանով

ОБЩЕСТВО

Վիեննայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների տարածած հայտարարությունը իր մեջ ներառում է բոլոր այն թեզիսները, որոնց մասին խոսել է ՀՀ նախագահը:

 Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով Վիեննայում մայիսի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպումները: «Ապրիլին Հայաստանի Հանրապետության նախագահը նշել է, որ 1994 թ. զինադադարը, որը վերահաստատվել է 1995 թ., պետք է լինի միակ փաստաթուղթը, որի վրա պետք է շարունակվեն բանակցությունները: Այսինքն, նոր զինադադարի պայմանագրի կնքումն անթույլատրելի է, որովհետև կա 1994 թ. կնքված զինադադար: Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախար արներն իրենց հայտարարության մեջ հստակ ամրագրեցին. 1994 թ. զինադադարը գործում է ու միակ փաստաթութղն է: Իսկ այդ զինադադարով հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը: Երբ արտգործնախարարները հայտարարում են, որ այդ զինադադարը գործում է, սդա նշանակում է, որ այն գործում է իր ողջ հետևանքներով: Այդ հայտարարության մեջ անուղղակիորեն նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է, և առանց Լեռնային Ղարաբաղի այդ խնդիրը որևէ մեկը չի կարող լուծել: Եվ 1994 թ. զինադադարի ստորագրման տրամաբանությունը պետք է շարունակվի: Այլ տրամաբանություն, ա յլ փիլիսոփայություն, այլ սկզբունք չի կարող լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ Ադրբեջանը ձախողվել է, քանի որ նրա նպատակն էր առաջին հերթին չեղյալ հայտարարել 1994 թ. զինադադարը: «Կարող ենք ասել, որ ընդունվել է Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկը, վերահաստատվեց, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է»,- նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ տարիներ շարունակ հայկական կողմը հստակ հայտարարել է, որ միայն կողմ է շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը: «Միակ կողմը, որը դեմ է հանդես եկել հետաքննության մեխանիզմների իրականացմանը, եղել է Ադրբեջանը:  Մենք տեսանք, որ այստեղ ևս Ադրբեջանը իր նպատակին չհասավ, իսկ մեր Հանրապետության նախագահի առաջարկը, որ այս փուլում հետաքննության մեխանիզմների ներդրումն անհրաժեշտ է, ընդունվեց: Այն ընդունվել է երեք համանախագահ երկրների կողմից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Համանախագահ երկրների արտգործնախարարներն իրենց  հայտարարուևթյամբ վերահաստատել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Այսինքն, Ադրբեջանի նպատակը՝ զինադադարը խախտել, նոր զինադադար պարտադրել, զիջումներ կորզել, կարգավորման նոր փաստաթուղթ առաջ բերել, Լեռնային Ղարաբաղին հանել բանակցային գործընթացից, չիրականացավ: Այս ամենը ցույց է տալիս, որ պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Վաշինգտոնը և պաշտոնական Փարիզը ընդունել են հայկական կողմի առաջարկները և ունեն նույն տեսլականը, ինչ պաշտոնական Երևանը: Կարող ենք ա սել, որ Նախագահ Սարգսյանի առաջարկություններն ընդունվել են և ընդունվել են ոչ միայն բանավոր, այլ իրենց արտացոլումն են գտել արտգործնախարարների հայտարարության մեջ: Սա շատ կարևոր է: Բանակցությունների վերսկսման համար Հանրապետության նախագահն առաջ էր քաշել որոշ առաջարկներ և թեզիսներ, և Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները ցույց տվեցին, որ համաձայն են պաշտոնական Երևանի հետ»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Եզրափակելով խոսքը՝ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ այս ամենն առաջին հերթին եղել է հայ զինվորի քաջության շնորհիվ: Նրա խոսքով՝ շփման գծում հայ զինվորների ձեռքբերումն ու հաջողությունը մայիսի 16-ին արտացոլվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ: 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества