Ապահովագրական շուկան կարող է հանդիսանալ ՀՀ տնտեսության զարգացման խթան
АНАЛИТИКАՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները ներառում է բազմաթիվ խնդիրներ ու դրանց լուծումները պայմանավորող առաջարկներ: Այս ենթատեքստում վերջերս առավել բուռն քննարկման առարկա է դարձել գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը, ինչը, բնականաբար, պայմանավորված է հսկայական ռիսկերով: Տնտեսագիտական տեսանկյունից ապահովագրությունը ֆինանսատնտեսական համակարգ է, որը թույլ է տալիս մեղմել տատանումների ազդեցությունը տնտեսության վրա՝ այն դարձնելով կայուն։ Սա նշանակում է, որ եթե 10 կամ 20 տարվա կտրվածքով գյուղատնտեսության ոլորտի վնասները ընդհանուր առմամբ 1 մլրդ դոլար են կազմելու, ապա նույն այդ ընթացքում ապահովագրական ընկերությունները պետք է կարողանան նույնքան ապահովագրավճարներ հավաքագրել, ինչը նրանց հնարավորություն կտա փոխհատուցել վնասները։ Որպեսզի պատկերացնենք ապահովագրության գինը, դիտարկենք մի քանի օրինակ։
Ավստրալիայում բերքի ապահովագրությունն արժեր ենթադրվող ապահովագրական գումարի 18%-ը Ընդ որում՝ ոչ ոք չի ասում, որ դա թանկ է, քանի որ ապահովագրական ընկերությունները հատուցելու են վնասները։ Ռուսաստանում հացահատիկի ապահովագրությունն արժե 8-11%, անասնապահության ապահովագրությունը՝ 3-5%։ Սրանք ինդիկատիվ գներ են՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում գյուղատնտեսության ապահովագրությունը: Գյուղատնտեսության ապահովագրության դեպքում չենք կարող հույսներս դնել միայն գյուղացիական տնտեսությունների ապահովագրավճարների վրա, իր դերակատարությունը պետք է ունենա նաև պետությունը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ պետությունները մասնակցում են տարբեր չափերով, բայց ոչ պակաս, քան 50%-ով։ Դեպքեր կան, երբ պետությունը գյուղատնտեսության ապահովագրությունում մասնակցում է 70-80%-ի չափով։ Երբ մենք հասկանանք, թե պետությունը տարեկան կտրվածքով որքան գումար է ուղղում երաշտի, ջրհեղեղների, ցրտահարությունների, կարկտի դեմ պայքարին, ապա կկարողանանք մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ չափով է ունակ մասնակցելու գյուղատնտեսության ապահովագրությանը։ Ըստ այդ մասնակցության չափի էլ ապահովագրողները կկարողանան արդեն համապատասխան պրոդուկտներ առաջարկել։
Քննարկելով միջազգաին փորձը ու դիտակելով տարբեր երկրների գյուղատնտեսական ապահովագրության համակարգը՝ հստակ կարող ենք ասել, որ այս համակարգի ներդրումը բավական մեծ գումարների հետ է կապված ու ինչու չէ, նաև բավական մեծ ռիսկեր է պարունակում: ՀՀ ապահովագրական շուկայի զարգացման տեսանկյունից լուծում պահանջող յուրաքանչյուր խնդիր ունի այլընտրանքային լուծումների բազմություն և առանց դրանց էությունը բացահայտելու, լավագույն տարբերակները քննարկելու, հիմնավորման և ընտրության, այդ խնդիրների լուծումների ուղղությունների և միջոցառումների ներկայացումը դառնում է ընդամենը թույլատրելի բազմության թվարկում որոշակի համախմբի խնդիրների համար:
Հայկ Բեջանյան
Past.am, վերլուծաբան
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



