Ереван, 26.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Սաթի Ջանիբեկյան. «Իրական կյանքում ես ավելի լուրջ և զուսպ եմ, քանի իմ դերերում»

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Սաթի Ջանիբեկյանը հայտնի դարձավ մի շարք հումորային նախագծերից, իսկ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմը ճանապարհ բացեց գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու համար: BlogNews.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել դերասանուհու հետ: 

- Սաթի, դուք Ձեր դերասանական կարիերան սկսեցիք հումորային մի շարք նախագծերից, այդ դերերն ավելի հարազա՞տ են ձեզ համար

- Այո, ես իրական կյանքում պոզիտիվ և հումորի զգացումով օժտված մարդ եմ, երևի թե դա է պատճառը, որ կատակերգու ժանրը ինձ ավելի հոգեհարազատ է:  Քանի որ մեր ազգը վերջին ժամանակներում հոգսառատ է, ուրախ եմ, որ կարողանում եմ մի փոքր բարձրացնել մեր ժողովրդի տրամադրությունը: Սակայն կցանկանայի ինձ փորձել նաև այլ ժանրերում:

- Ձեզ համար կարևո՞ր են ստացած հոնորարները. կհիշե՞ք Ձեր առաջին հոնորարն որքան էր, և ո՞ր դերի համար

- Անկեղծ ասած կոնկրետ հոնարարի չափը չեմ հիշում, բայց  առաջին դերս ֆիլմում եղել է էպիզոդիկ «Պահանջվում է միլլիոնատեր»  ֆիլմում: Այդ ֆիլմից էլ ամեն ինչ սկսվեց: Իհարկե ես կարևորում եմ հոնարարի չափը, բայց դա առաջնայինը և ամենակարևորը չէ ինձ համար դերի ընտրության հարցում: Ի վերջո դա ևս աշխատանք է:

- Կա՞ն դերեր, որոնք ձեր սրտով չեն եղել, բայց միայն հոնորարի համար համաձայնվել եք նկարահանվել

- Անկեղծ ասած ոչ: Եթե դերն իմ սրտով չի լինում, ես չեմ կարող լավ կերտել այն: Իսկ եթե ես ինչ-որ բան պիտի լավ չանեմ, աշխատում եմ ընդհանրապես չանել:

- Սերիալում նկարահանվելու առաջարկներ ստանո՞ւմ եք

- Այո, մի քանի անգամ եղել են առաջարկներ, բայց չեմ նկարահանվել, քանի որ կամ առաջարկն ինձ դուր չի եկել, կամ էլ տվյալ փուլում գրաֆիկս է հագեցած եղել:

- Ձեր հարզարույցներից մեկում նշել էիք, որ նպատակ կա նկարահանվելու ռուսական կինոարտադրության համար, արդեն արվո՞ւմ են առաջին քայլերը, կարո՞ղ եք փակագծեր բացել

- Ասեմ, որ ռուսասական շուկայի հետ դեռ կոնկրետ աշխատանքներ չեն տարվում: Դրանք դեռ միայն պլաններ են:  Սակայն մոտակա  ժամանակներս  ռուսասական  կինոշուկա կմտնի  «Առաջին դեմք» ֆիլմը, որում նկարահանվել եմ նաև ես:

- Դուք իրական կյանքում է՞լ եք այնպիսին, ինչպիսի` ձեր դերերում

- Գիտեք ընդհանուր գծեր բնականաբար կան, բայց իրական կյանքում ես ավելի զուսպ և համեստ մարդ եմ, քան իմ դերերում: Ուղղակի մարդկանց մեջ դերասանները դաջվում են ըստ իրենց խաղացած դերի:

- Արդյո՞ք ձեզ համար առաջնային է անընդհատ էկրաններին երևալը, թե՞ ամեն դեպքում երևալ քիչ-քիչ, բայց որակյալ նախագծում

- Ես երբեք էկրանին երևալու մոլուցքով չեմ տառապել: Ես նախընտրում եմ ուշ-ուշ երևալ, բայց երևալ որակյան նախագծերում, որպեսզի հեռուստադիտողն էլ չհոգնի և փոխի ալիքը, այլ հաճույքով դիտի և գնահատի աշխատանքդ:

- Սաթի, ստեղծված կարծիք կա, որ ձեզ ընդգրկում են նախագծերում ձեր արտաքինի համար, ինչպե՞ս կմեկնաբանեք: Ի՞նչ եք կարծում, այսօր հեռուստաշուկա՞ն է սեքսուալ և աչք զարնող արտաքիով աղջիկներ պահանջում

- Թույլ տվեք չհամաձայնել: Եթե դերասանը չունի տաղանդ, ոչ մի լավ և գրագետ ռեժիսոր նրան չի ընդգրկի որակյալ և լուրջ նախագծերում: Այսօր արդեն բաց ոտքերով և գեղեցիկ դեմքով, ոչ ոքին չես զարմացնի: Բայց նաև ասեմ, որ հաճելի է, երբ ֆիլմ ես դիտում և տեսնում ես գեղեցիկ դերասանների: Բայց երբ  գեղեցիկ դերասանը անտաղանդ է լինում, արդեն ամեն ինչ խամրում է և դառնում  ծիծաղելի: Եթե ես մի օր զգամ, որ մարդիկ ինձ գնահատում են միայն արտաքինիս համար ես կհեռանամ մեծ էկրանից:

- Ձեր հարցազրույցներից մեկում նաև նշել էիք, որ ԱԺ-ում և Առողջապահության նախարարություններում եք աշխատել, իրականում բավականին լուրջ վայրեր են: Ինչո՞ւ դուրս եկաք և արդյո՞ք հիմա ունեք ուրիշ հիմնական աշխատանք

- Դուրս եկա, որովհետև դա իմը չէր: Ես արվեստի մարդ եմ, հետևաբար որոշեցի ամբողջովին տրվել արվեստին: Մարդը չի կարող զուգահեռ մի քանի գործ լավ անել: Երբեմն կանգնում ես ընտրության առջև, ես էլ ընտրեցի: Ի վերջո մարդ հոգևոր բավարարվածություն է զգում, երբ կատարում է իր սիրելի աշխատանքը: Բայց կինոն ինձ համար աշխատանքից էլ առավել է:

- Սաթի, մի տարիք է գալիս, երբ կողքից բոլորն ասում են` ե՞րբ ես ամուսնանալու: Ձեզ է՞լ են ասում

- Այո, դա մեր ազգին հատուկ է՝ ապրել և հետքրքրվել ուրիշի անձնական կյանքով: Ինձ էլ են հաճախ այդ հարցը տալիս, որին ես շատ հանգիստ և հումորով պատասխանում եմ` ուզող չունեմ )

- Ձեզ ուժեղ կին համարո՞ւմ եք

- Հետադարձ հայացք նետելով կարող եմ ասել՝ այո: Կողքից երբ մարդիկ նայում են ամեն ինչ շատ հեշտ և գեղեցիկ է թվում: Բայց ես այն ամենի համար, ինչ որ ունեմ այսօր երկար պայքարել և չարչարվել եմ: Անցել եմ մի շարք դժվարությունների միջով, ճաշակել եմ դավաճանության և ստախոսության դառը պտուղները, հանդիպել եմ չարախոս և նախանձ մարդկանց, բայց երբեք չեմ կոտրվել և հուսահատվել, այլ ավելի ուժեղացել եմ: Ամեն ինչին նայել եմ, որպես կյանքի հերթական փորձություն և Աստծուց ուժ խնդրելով առաջ եմ քայլել:  

- Ասում են՝ ուժեղ կանանցից տղամարդիկ վախենում են, համաձա՞յն եք

- Եթե կինը հանդիպում է ուժեղ տղամարդու, նա ինքնստինքյան դառնում է հնազանդ և երջանիկ: Ցանկացած ուժեղ տղամարդու կողքին կանգնած է ուժեղ և իմաստուն կին, լինի մայր, քույր, կին թե ընկերուհի: Իսկ թույլ տղամարդիկ ոչ միայն վախենում են ուժեղ կանանցից, այլ նաև նախանձում են նրանց: Ես նման տղամարդանց չեմ համարակրում: 

- Այն ստանդարտ հարցերից, ինչպիսի՞ տղամարդ պետք է լինի ձեր կողքին

- Առաջին հերթին պետք է լինի տղամարդ բառի ազնիվ կրողը, այլ ոչ թե միայն սեռի համար անվանվի տղամարդ: Շատ կարևորում եմ ազնվությունը, ինտելեկտն ու մարդ տեսակը: Նրա կողքին ես ինձ պետք է զգամ սիրված, պաշտպանված, ինքնավստահ: Իսկ արտաքինի հետ կապված կոնկրետ իդեալ չունեմ:

- Ձեզ համար, ո՞րն է ժամանացն անցկացնելու լավագույն տարբերակը

- Գիտեք դա կախված է իմ տրամադրությունից: Երբեմն ինձ համար հաճելի ժամանց է  լավ գիրք ընթերցելը, հետաքրքիր ֆիլմ դիտելը կամ ուղղակի շնիկիս հետ այգում զբոսնելը: Շատ եմ սիրում ճանապարհորդել, ուսումնասիրել տարբեր երկրների մշակույթը, լինել նրանց տեսարժան վայրերում: Վերջերս էլ տարված  եմ թագավորական պալատներով:

- Ի՞նչ է այսօր ձեզ պակասում

- Ինձ այսօր պակասում է խաղաղությունը: Քառօրյա պատերազմը ինձ վրա սաստիկ հետք է թողել:  Հեռուստացույցով դիտելով մեր երիտասարդ, բայց արդեն հոգով այդքան տոկուն տղաներին, սրտիցս ուղղակի արյուն էր կաթում, բայց դրա հետ մեկտեղ էլ հպարտանում էի, որ հայ եմ: Ես ինքս եղբայր ունեմ և մի պահ պատկերացրեցի եղբորս նրանց կողքին և միայն այդժամ հասկացա, թե ինչ են զգում այն ընտանիքները, ում զավակները մարտի դաշտում են: Մենք պատմության վաղեմի էջերով անցած տառապյալ ժողովուրդ ենք: Եվ մենք միշտ հաղթել ենք ու էլի հաղթելու ենք, այլ կերպ հնարավոր չէ:  Թող Աստված հայրենիքիս խաղաղություն տա, իսկ մեր զինվորներին՝ ուժ ու կորով:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы