Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Խուլերի շախմատի աշխարհի 16-րդ առաջնությանը Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է 24 երկրի 120 մարզիկների

СПОРТ

Շախմատային բարձունքներ նվաճած Հայաստանը, որը վերջին տարիներին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է մարզաձևի հանդեպ հատուկ հոգածության շնորհիվ, առաջին անգամ հյուրընկալել է Խուլերի շախմատի աշխարհի անհատական 16-րդ առաջնությունը: Մայիսի 16-26-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվող մրցաշարի բացման արարողությանը մասնակցում էր ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը` մ ի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ: Առաջնության բացումն ազդարարեց Խուլերի շախմատի համաշխարհային կոմիտեի նախագահ Ֆիլիպ Գարդները, որից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու  Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը խաղատախտակների վրա կատարեցին մրցաշարի առաջին քայլերը` զինվորով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` առաջնությանը մասնակցում են 24 երկրների շուրջ 120 շախմատիստներ, խաղերն ընթանալու են 7 ենթախմբերում` այդ թվում` կանանց, տղամարդկանց, պատանիների, մեծահասակների, նաև բաց մրցաշար է սպասվում:

ՖԻԴԵ-ի նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման բարձր մակարդակի առաջնությունը կայանում է Հայաստանում, քանի որ այն համաշխարհային շախմատի զարգացման կենտրոն է: «Հայաստանի հավաքականը երեք անգամ դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն, և մենք պարզապես չէինք կարող մերժել այս մրցաշարը այստեղ անցկացնելու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ու երկրի ղեկավարության ցանկությունը»,-ասաց Կիրսան Իլյումժինովը` հիշեցնելով, որ Հայաստանում անցկացվել են շախմատին վերաբերող միջազգային մակարդակի տարբեր մրցաշարեր:

ՖԻԴԵ-ի ղեկավարը կարևորեց փաստը, որ շախմատում հավասար հնարավորություններ են ստեղծված բոլորի համար և որոշակի դժվարություններով մարդիկ մրցում են սահմանափակություններ չունեցող անձանց հետ: Կիրսան Իլյումժինովի խոսքով` Երևանում կանցկացվի Խուլերի միջազգային ասոցիացիայի կոնգրեսը, և նա հույս հայտնեց, որ ընդունված որոշումները կնպաստեն խուլ ու համրերի շրջանում շախմատի զարգացմանը:

Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ Հայաստանից առաջնությանը մասնակցում է 45 մարզիկ, ինչը բավականին լավ ցուցանիշ է` հաշվի առնելով հանգամանքը, որ նախկինում շատ փոքր թվով մարզիկներ են մասնակցել նմանատիպ մրցումների: «Մենք այժմ ունենք երիտասարդների հավաքական, նաև աղջիկների, ավելի կատարելագործվել են թիմերն ու ընդլայնվել: Մենք վերջին տարիներին ընդհանրապես սպորտի տարբեր ոլորտներում ունենք հաջողություններ, իսկ շախմատն ինքն իրենով ավելի հեշտ է տրվում խուլերին, դրա համար էլ մասնակիցները գնալով շատա նում են»,-ասաց Գրիգորյանը` հավելելով, որ մարզիկների աճին նպաստում է նաև շախմատով զբաղվելը խրախուսելու  պետական քաղաքականությունը: ՀԽՄ նախագահի ցանկությունն է, որպեսզի թույլ լսողների դպրոցում ևս շախմատը որպես պարտադիր առարկա դասավանդվի: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ թույլ լսողների ու խուլերի դպրոցում շախմատը լինի պարտադիր առարկա, որպեսզի էլ ավելի մեծ հաջողություններ գրանցենք»,-ավելացրեց զրուցակիցը:

Առաջնության հայաստանյան մասնակից Նարեկ Թադևոսյանը հույս ունի զբաղեցնել երրորդ տեղը: Շախմատ է խաղում 14 տարեկանից արդեն 20 տարի: Մասնակցել է բազում մրցաշարերի, Հայաստանի առաջնություններում գրավել է 2-րդ, 3-րդ տեղեր, իսկ Ղազախստանում անցկացված խուլերի շախմատի առաջնությանը`12-րդ տեղը:  Նմանատիպ մրցաշարերի մասնակցությունից հետո միշտ էլ նոր գիտելիքներ է կուտակում ու ասում է, որ շախմատը սովորելու համար արգելքներ շատ չկան: Սակայն եթե շախմատը դառնա պարտադիր առարկա նաև թույլ լսողներյի դպրոցում, հաջողություններն էլ ավելի տեսանելի կլինեն:

Ռուսաստանի հավաքականը ներկայացնող Միխայիլ Պետրենկոն էլ երրորդ անգամն է մասնակցում խուլերի առաջնությանը, առաջին անգամ Ղազախստանում գրավել է 4-րդ տեղը, Խորվաթիայում` 2-րդ: Հայաստանից ակնկալում է տուն վերադառնալ լիակատար հաղթանակով` առաջին տեղով:  Շախմատով զբաղվում է 6 տարեկանից, 8  տարի:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию