Բրյուսելում ցույցի դուրս եկած բանտի վերակացուների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել
МЕЖДУНАРОДНОЕԲրյուսելի կենտրոնում մայիսի 17-ին ցույցի դուրս եկած բանտի վերակացուների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել, հայտնում է RTBF-ն։
«Բողոքի ակցիայի ընթացքում հազարավոր վերակացուներ ներխուժել են Արդարադատության նախարարության ընդունարան՝ կոտրելով դռներն ու ապակիները։ Ոստիկանությունը կարողացել է ցուցարարներին փողոց հանել՝ գործի դնելով մահակներ եւ արցունքաբեր գազ։ Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ»,- հայտնում է հեռուստաալիքը։
Բանտերի վերակացուների ցույցը Բելգիայում շարունակվում է արդեն մեկ ամիս։ Ցուցարարները պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում, լրացուցիչ պարգեւավճարներ, թոշակային տարիքի բարձրացում եւ անձնակազմի ընդլայնում։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



