Զոհված ազատամարտիկների ընտանիքներին Երեւանում բնակարաններ կհատկացվեն
ОБЩЕСТВОԵրեւանի քաղաքապետարանը բնակարաններ կնվիրի ապրիլ ամսին Արցախում զոհված երեք ազատամարտիկների՝ Սարգիս Խալաֆյանի, Մանվել Գեւորգյանի եւ Հրաչյա Մուրադյանի ընտանիքներին:
Որոշումը կկայացվի Երեւանի ավագանու մայիսի 25-ի նիստում:
Սարգիս Խալաֆյանի ընտանիքը՝ կինը, երկու որդիներն ու դուստրը, բնակվում են վարձով: Սարգիս Խալաֆյանը, որը մասնակցել է նաեւ 90-ականների ազատամարտին, զոհվել է ապրիլի 5-ին՝ Մարտակերտի շրջանում ռազմական գործողությունների ժամանակ: Նա ռազմաճակատ էր մեկնել կամավոր:
Հրաչյա Մուրադյանը նույնպես կամավոր էր, զոհվել է Մարտակերտի շրջանում՝ ապրիլի 8-ին: Նրա ընտանիքը վարձով է բնակվում Երեւանի Օհանովի փողոցում:
Մանվել Գեւորգյանը զոհվել է ապրիլի 14-ին՝ Մարտունու շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ: Նրա ծնողները եւ քույրը վարձակալական հիմունքներով բնակվում են Նորքի 9-րդ զանգվածում: Գեւորգյանի ընտանիքին 60,63 քմ մակերեսով բնակարան կհատկացվի Երեւանի Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքում:
Խալաֆյան եւ Մուրադյան ընտանիքներին բնակարան կհատկացվի Քանաքեռ 14-րդ փողոցի երկու տարբեր շենքերում, մակերեսը նույնն է՝ 85,16 քմ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»
2
А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? "Паст"
3
Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России
4
Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»
5
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»



