Իրանից նավթի արտահանումը հասել է չորս տարվա առավելագույն ցուցանիշին
МЕЖДУНАРОДНОЕԱպրիլ ամսին Իրանից նավթի արտահանումը 2012 թվականի սկզբից ի վեր դարձել Է առավելագույնը՝ օրական կազմելով 2,3 մլն բարել: Սա 15 տոկոսով ավելի Է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) կանխատեսումից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Մայիսին երկիրը պլանավորում Է մատակարարել 2,1 մլն բարել նավթ (2015 թվականի նույն ամսին արտահանման ցուցանիշը կազմել Է 1,3 մլն բարել):
Մատակարարումների ավելացումը վկայում Է այն մասին, որ Իրանում բավականաչափ լցանավեր կան արտահանման համար: Տրանսպորտային հզորությունների բացակայությունը ռիսկերից մեկն Էր համաշխարհային նավթաշուկայի իր բաժինը հետ նվաճելու երկրի պլանների համար, որը նա կորցրել Էր 2012 թվականին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո:
Իրանի արտահանման ծավալն աճում Է բոլոր ուղղություններով. ապրիլին Չինաստանին մատակարարումներն ավելացել են օրական մինչեւ 840 հազար բարել: Եվրոպայում վաճառքները մոտեցել են օրական 500 հազար բարելի նշագծին:



