Ղրիմում սգո միջոցառումներ են տեղի ունենում Տեղահանության զոհերի հիշատակի օրը
МЕЖДУНАРОДНОЕՄայիսի 18-ին Ղրիմում տեղի են ունենում սգո միջոցառումներ՝ նվիրված 1944 թվականին թերակղզուց ղրիմցի թաթար, հայ, բուլղար, հույն, իտալացի ժողովուրդների տեղահանության տարելիցին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, առավոտյան ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են դրել Սիմֆերոպոլի երկաթուղային կայարանի հուշակոթողի մոտ, կայարան, որտեղից 72 տարի առաջ մեկնեցին տեղահանվածներին տանող գնացքները:
Միջոցառմանը մասնակցել են հանրապետության կառավարության եւ խորհրդարանի անդամներ, Ղրիմի եւ Սիմֆերոպոլի միտրոպոլիտ Ղազարոսը, Ղրիմի մուֆտի Էմիրալի Աբլաեւը, սիմֆերոպոլցիներ, ինչպես նաեւ մահմեդականների պատվիրակությունը Դաղստանից, որոնք Ղրիմ են ժամանել հատուկ այս օրվա առթիվ:
«Այսօր մենք մասնակցում ենք հիշատակի միջոցառումներին՝ հիշելու նրանց, ովքեր 1944 թվականին տեղահանության ենթարկվեցին Ղրիմից»,- լրագրողներին ասել Է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը: Նա հիշեցրել Է, որ երկու տարի առաջ ՌԴ նախագահի «Ռեաբիլիտացիայի մասին» հրամանագիրը վերականգնեց արդարությունը եւ դարձավ բազմազգ թերակղզու խաղաղ զարգացման գրավականը:



