Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Համայնքային զարգացման ծրագիրը կօժանդակի Տավուշի մարզի 45 սահմանամերձ գյուղերին

ОБЩЕСТВО

ՌԴ ֆինանսավորմամբ համայնքային զարգացման ծրագիրը կօժանդակի Տավուշի մարզի 45 սահմանամերձ գյուղերին:

Առաջիկա հինգ տարիների ընթացքում Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների 62 հազար բնակիչներ հնարավորություն կունենան մշակելու իրենց համայնքային ծրագրերը՝ թիրախավորելով ֆինանսավորման համար այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ենթակառուցվածքների վերականգնումը եւ եկամուտ ստեղծող ծրագրերը: Այս ամենը հնարավոր կդառնա Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի բյուջեն կազմում է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար: 

Այսօր, Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը ստորագրեցին ծրագրի մեկնարկը հավաստող փաստաթղթերը:  Միջոցառմանը ներկա էին գյուղական եւ համայնքային զարգացման համար պատասխանատու պետական մարմինների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«ՄԱԶԾ-ն, որպես համաշխարհային զարգացման ոլորտում գործող կազմակեպություն, փորձում է Հայաստանի հեռավոր համայնքների համար ապահովել ոչ թե կարճաժամկետ, իրավիճակային օգնություն, այլ աջակցություն ցուցաբերել ուղղված կայուն զարգացմանը: Մեր առավելություններն են չեզոքությունը, անկողմնակալությունը, ճկունությունը, ինչպես նաեւ նորարարությունը: Այս ամենի շնորհիվ է, որ ՄԱԶԾ-ն հանդիսանում է Հայաստանի զարգացման հատուկ գործընկեր: Ավելի քան երկու տասնամյակ ԱԱԶԾ-ն սերտորեն համագործակցում է կառավարության եւ այլ գործընկերների հետ՝ Հայաստանը բնակվելու եւ աշխատելու առավել նպաստավոր վայր դարձնելու  համար: Այս համատեքստում է, որ ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ՌԴ եւ Հայաստանի կառավարություններին գերազանց համագործակցության եւ այս կարեւոր գործընկերության համար՝ աջակցելու խոցելի համայնքներին: Համագործակցելով է, որ մենք փոփոխություն ենք բերում մարդկանց կյանքում»,- իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:

«Ռուսաստանը շարունակաբար ուղղորդում է իր ջանքերն աջակցելու միջազգային գործընկերներին՝ կայուն զարգացում ապահովելու նպատակով: Ռուսաստանի միջազգային զարգացման նպատակով տրամադրվող աջակցությունն առաջնահերթորեն  ստանում են ԱՊՀ երկրները եւ Եվրասիական ինտեգրման գործընկերները: ՄԱԶԾ ծրագրի կարեւորությունը նրա թիրախ հանդիսացող Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բազմակողմ զարգացումն է եւ այն հանգամանքը, որ այս նպատակին ուղղված դրական փորձառությունը հնարավոր կլինի փոխանցել երկրի մյուս համայնքներին: Պետք է նշել, որ ՄԱԶԾ-ն Ռուսաստանի Դաշնության վստահելի գործընկերն է, որը  տարիների ընթացքում համաշխարհային գործունեության մեծ փորձ է կուտակել»,- նշեց Իվան Վոլինկինը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը:

«Մեր հանրապետությունն ունի 915 համայնք, որոնցից յուրաքանչյուրի խնդիրներին ու մարտահրավերները տարբերվում են միմյանցից։ Երկրի տարածքային կառավարումն առավել արդյունավետ դարձնելու համար պետք է խորամուխ լինել յուրաքանչյուր համայնքի, գյուղի կյանքի մեջ եւ հատկապես դա վերաբերում է սահմանամերձ համանքներին։ Մշտապես ուշադրության  կենտրոնում պահելով սահմանամերձ համայնքները` ՀՀ կառավարությունը տարբեր միջոցառումներ է իրականացնում դրանց աջակցելու եւ զարգացմանը նպաստելու համար։ Վստահ ենք, որ այս ծրագիրը արժեքավոր ներդրում կլինի սահմանամերձ համայնքում ապրող գյուղացու հոգսը թեթեւացնելու հարցում», - նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

2001թ.-ից ի վեր ՄԱԶԾ-ն աջակցել է Հայաստանի ավելի քան 150 համայնքների, ներառյալ գյուղական ենթակառուցվածքների վերականգնումը, եւ եկամուտ ստեղծող ծրագրերը, ինչպես նաեւ հզորացվել են տեղական համայնքների ինստիտուցիոնալ կարողությունները համատեղ մշակված համայնքային ծրագրերի միջոցով:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию