Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գերմանացի պատգամավորը կողմ է արտահայտվել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը

МЕЖДУНАРОДНОЕ

 ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը մայիսի 17-ին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեի, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերի եւ Համբուրգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլուի հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխհարաբերությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի հետ: Նա նշել է, որ մինչ օրս հայ-գերմանական հարաբերությունները զարգացել են բավականին ակտիվ, փոխըմբռնման եւ բարեկամության ոգով:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու պետությունների խորհրդարանների միջեւ հարաբերություններն ունեն դինամիկ զարգացում, որոնց արդյունավետությունն ապահովվում է երկուստեք հաճախակի փոխայցերով:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ գնահատելի է այն հանգամանքը, որ տարիների ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից հարցի առնչությամբ ցուցաբերվել է հավասարակշռված դիրքորոշում: Ընդգծվել է նաեւ այն հանգամանքը, որ Գերմանիան մշտապես իր աջակցությունն է հայտնել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Արտակ Զաքարյանը նշել է, որ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր հրադադարի ռեժիմի պահպանման եւ ամրապնդման համար, եւ որ գերմանական նախագահությունը ԵԱՀԿ-ում այդ առումով անելիքներ ունի: Ադրբեջանը պետք է հասցեական գնահատականներ ստանա՝ որպես ապակառուցողական եւ ագրեսիվ գործողությունների հեղինակ:

Հարցի կապակցությամբ խիստ կարեւորվել է նաեւ հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում մոնիթորինգի վերսկսումը:

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձր է գնահատել Գերմանիայի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի ջանքերը եւ նշել, որ խիստ կարեւորում է միջազգային հանրության վերաբերմունքը Արցախի ժողովրդի իրավունքը հարգելու հարցում: Շիրակ Թորոսյանը գերմանացի գործընկերներին ներկայացրել է նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մանրամասները, ինչպես նաեւ ձեռքբերված պայմանավորվածությունները:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դերը երկխոսության զարգացման գործում:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նաեւ անդրադարձել է երկու պետությունների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը՝ նշելով, որ Գերմանիան Հայաստանի երկրորդ, իսկ ԵՄ երկրների շարքում՝ առաջին առեւտրային գործընկերն է, ինչն արդեն իսկ կարեւոր ցուցանիշ է երկու պետությունների միջեւ տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու համար:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Գերմանիայի դերը ցեղասպանությունների՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում: Կարեւորվել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոահիմ Գաուկի ելույթը Բեռլինի Մայր տաճարում «Ցեղասպանություն» տերմինի կիրառման հետ կապված: Արտակ Զաքարյանը հարցի կապակցությամբ հույս է հայտնել, որ սույն թվականի հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը կունենա իր դրական արդյունքն ու հետեւանքները: Նշվել է նաեւ, որ ճանաչումն ու դատապարտումը կարեւոր գործոններ են ցեղասպանական հանցագործությունների կանխարգելման համար:

Արտակ Զաքարյանն նաեւ իր գոհունակությունն է հայտնել պատվիրակության՝ Արցախ կատարելիք առաջիկա այցի եւ Արցախի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման կապակցությամբ: Նա նշել է, որ այցն Արցախ հնարավորություն կտա տեղում տեսնել ու համոզվել, որ Արցախն արդեն իսկ ժողովրդավարական կայացած պետություն է:

«Հայաստանի Հանրապետության խորհրդարանը եւ խորհրդարանական պատվիրակությունները պատրաստ են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի հետ երկուստեք կարեւորության հարցերում կառուցողական համագործակցության եւ սահմանած բոլոր խնդիրներում գործուն աջակցության»,- իր խոսքում նշել է Արտակ Զաքարյանը:

Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն նշել է, որ իր կուսակցությունը ձգտում է հասնել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ ընդունվելիք բանաձեւում Գերմանիայի՝ այդ իրադարձությանը մասնակցության եւ պատասխանատվության հարցի մատնանշմանը: Նա նաեւ նշել է, որ իրենք աջակից են ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества