Նվեր «մոնոպոլիաների դեմ պայքար» պայմանական անունը կրող շոուին.«Հայկական ժամանակ»
ЭКОНОМИКА«Երեկ երեկոյան «Ռուս–Արմ օյլ» ընկերությանը թույլատրվել է լքել Բագրատաշենի մաքսային անցակետը և ՀՀ տարածք անցկացնել 46 տոննա դիզվառելիքով բեռնված բեռնատարները։ Դրանց մուտքը Հայաստան 18 օր արգելվում էր։
Սա, իհարկե, ուրախալի է, որ հեղուկ վառելիք ներկրող ընկերություններից զատ վերջապես մի նոր ընկերություն է հայտնվել, որը համարձակվել է թեկուզ փոքր խմբաքանակով դիզվառելիք ներկրել։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մինչև այս 46 տոննա դիզվառևիքի ներկրումը վարչապետի մոտ այս հարցով խորհրդակցություն Է անցկացվել և ըստ էության հենց դրա ընթացքում է կայացվել որոշումը։ Ու պետք Է նկատել, որ «Ռուս-Արմ օյլ» ընկերությանը իր կամքից անկախ ճիշտ ժամանակին հայտնվել Է ճիշտ տեղում, դիզվառելիքը Հայաստանն է բերել այն ժամանակ, երբ վարչապետո հայտարարել Է մոնոպոլիաների դեմ պայքարի մասին։ Սա ուղղակի նվեր է կառավարության համար «մոնոպոլիաների դեմ պայքար» պայմանական անունը կրող շոուում թմբկահարելու փաստ ունենալու համար: Պետք է սպասել, որ առաջիկայում նման մի քանի այլ դեմքերի ականատեսը կլինենք։ Խնդիրն այն է, թե որքանով դա կհանգեցնի իրական մրցակցության և որքանով դրանից կշահեն ՀՀ քաղաքացիները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։