Ереван, 08.Август.2026,
00
:
00
ВАЖНО


BlogNews.am-ի բացառիկ հարցազրույցում Գոհար Ավետիսյանը խոստովանել է, թե որ հայ արտիստների հետ կցանկանար աշխատել

ФОТО

Blognews.am-ը գրում է.

Մոսկվայաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հայտնի դարձավ, երբ համացանցում տարածվեցին նրա դիմահարդարման տեսանյութերը, որտեղ անհավանական փոփոխությունների էր ենթարկում աղջիկներին: Պարզվում է՝ փոքր տարիքում նա երգչուհի էր ուզում դառնալ, իսկ BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է գործունեության և առաջիկա ամուսնության մասին:

 - Գոհար, ուզում եմ մեր ընթերցողների համար պատմեք, թե ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

 - Ես տաս-տասներկու տարեկան էի, երբ թաքուն մայրիկիս շպարվելու պարագաները վերցնում էի, մայրս էլ միշտ զարմանում էր, թե ուր է կորում իր կոսմետիկան: Արդեն տասնհինգ տարեկանում սկսեցի դիմահարդարել ընկերուհիներիս և հարազատներիս: Երբ ընդունվեցի տնտեսական համալսարան, իմ տաղանդը գնահատեցին համակուրսեցիներիս, հետո էլ նրանց ընկերուհիները և ծանոթները: Ես սիրում էի այդ գործը, բայց երբեք չէի կարող մտածել դիմահարդարի կոչման մասին և որ այն կդառնա իմ կյանքի մի մասը:

- Գիտեմ, որ ժամանակին ուզում էիք երգչուհի դառնալ, ինչո՞ւ չիրականացրեցիք ձեր երազանքը

- Ես դեռ փոքրուց սիրել եմ երգել և ելույթ ունենալ բեմում: Ունեմ երաժշտական կրթություն՝ դաշնամուրի բաժնում եմ սովորել: Շատ սիրում եմ նվագել, երբ փոքր էի բոլորը վստահ էին, որ երգչուհի եմ դառնալու, բայց ինչպես ասում են ճակատագրից չես փախչի: Չիրականացրեցի երազանքս, քանի որ հասկացա, որ ինձ այլ շնորհ է տրված՝ մարդկանց երջանկություն և գեղեցկություն պարգևելու:

- Ձեր հարցազրույցներից մեկում պատմել էիք, երբ նոր էիք սկսում ստիպված էիք շատ խոչընդոտներ և դժվարություններ հաղթահարել, արդյո՞ք այդ ամենը չկոտրեց Ձեզ: 

- Անկեղծ ասած, ժպիտը դեմքիս եմ հիշում այդ օրերը, երբ անվճար էի աշխատում՝ հանուն գովազդի և հաճախորդի: Քանի որ այն մարդկանց ում դու անվճար սպասարկում ես, հետո դառնում են քո հաճախորդները, նրանք էլ քեզ խորհուրդ են տալիս իրենց ծանոթներին, հարազատներին: Իհարկե եղել են արցունքներ, երբ հիասթափվում էի, բայց նորից ոտքի էի կանգնում: Ծանր ճամպրուկներից ձեռքերս ցավում էին, և երբ ամենաանհարմար պահին անձրև էր սկսում, ցուրտ էր և հարազատ մարդ չկար: Հիշում եմ, երբ հերթական հիասթափությունից հետո զանգեցի քույրիկիս և ասացի, որ այլևս չեմ կարողանում, նա էլ ասաց Գոհար, ուժեղ եղիր և հասիր քո նպատակին: 

- Դուք երբեմն հրապարակում եք լուսանկարներ, որտեղ Ձեր դիմահարդարումը մեղմ ասած սարսափելի է: Շատերն այսօր իրենց անցյալը թաքցնում են, իսկ դուք ոչ: Ինչո՞ւ

- Իսկ ինչու պետք է ամաչեմ իմ անցյալից, հակառակը՝ ես հպարտանում եմ իմ աշխատանքներով: Այդ փուլում ես դրանք համարում է լավը, բայց քննադատությունը շատ էր, իսկ ես հաճախ էի դրանից վիրավորվում: Ես հասկանում է նաև, որ եթե չլինեին այդ վատ մեկնաբանությունները, ես հիմա չէի լինի այս աստիճանի վրա: Ամեն անգամ, երբ նայում եմ իմ հին աշխատանքներին, հասկանում եմ, թե որքան հեռուն եմ գնացել:

- Գոհար ասում են՝ Ձեր ծառայությունները բավականին թանկ են, ինչպե՞ս եք որոշում գինը

- Իմ ծառայություններն անգին են, իսկ եթե ավելի լուրջ ամեն պրոֆեսիոնալ գիտի իր ծառայության գինը: Իմ կարիերայի սկզբում ես ունեի շատ էժան գներ, կարելի է ասել, որ ի վնաս ինձ էի աշխատում: Երբ արդեն հաճախորդներս շատ էին, հարազատ քույրս սկսեց զբաղվել իմ մենեջերությամբ և գրանցումներ էր անում: Այդ ժամանակ նա ինձ ասաց, որ այսպես երկար չեմ կարող աշխատել և հեռուն չեմ գնա: Նա էլ արեց առաջին քայլը և ծառայության գները բարձրացրեց: Այդ քայլով ես վախենում էի, որ կկորցնեմ իմ հաճախորդներին, բայց ի զարմանաս ինձ՝ նրանց քանակը երեք անգամ մեծացավ: Մեխանիզմն այսպես է, ինչպես սկզբում դնես, այնպես էլ կգնա:

- Գոհար իսկ հետևո՞ւմ եք հայկական շոու բիզնեսին և ունե՞ք արդյոք  արտիստներ

- Ես ստեղծագործ մարդ եմ, բայց հեռուստացույց շատ հազվադեպ եմ նայում, քանի որ օրս շատ հագեցած է: Ցավոք չեմ հասցնում հետևել թե՛ ռուս և թե՛ հայկական էստրադային: Փոքր տարիքից իմ կուռքն է եղել Շառլ Ազնավուրը, ումով կարելի է միշտ հիանալ: Այս մարդու շնորհիվ Եվրոպայում գիտեն Հայաստանի մասին, նա այն մարդն է, ով պրոպագանդում է հայկական մշակույթը: 

- Հայ արտիստներից, ո՞ւմ հետ կցանկանայիք համագործակցել

- Ես հաճույքով  կաշխատեի Սիրուշոյի, Սիլվա Հակոբյանի, Լիլիթ Հովհաննիսյանի հետ. բացի այն որ նրանք գեղեցիկ են, ես հավանում են նրանց երգերը: 

- Երբ ե՞ք վերջին անգամ եղել Հայաստանում և ի՞նչ առիթով

- Հայաստանում ես լինում եմ ամեն տարի, երբեմն էլ տարին մի քանի անգամ: Հաճախ առիթ են հանդիսանում ամառային արձակուրդները և բարեկամներիս հարսանիքները: Վերջին անգամ մեկ տարի առաջ եմ եղել՝ եղբորս հարսանիքին: Իսկ երկու տարի առաջ կարողացա լինել հիասքանչ Ղարաբաղում, ինչպես նաև Տաթևում:

Ձեր կյանքի կարևոր իրադարձություններից մեկն էլ նշանադրությունն էր: Պատմեք մեր ընթերցողների համար, ինչպե՞ս ձեզ սիրելին գրավեց ձեր սիրտը

- Ամեն ինչ պանրից սկսվեց:  Նա ինձ գերեց իր բարիությամբ, մենք նրա հետ ծանոթացանք բարեգործական երեկոյի ընթացքում: Մենք գնում էինք տարբեր նվերներ,որոնք պատրաստել էին մանկատան երեխաները: Մեր հայացքները հանդիպեցին, երբ ես թաքուն պանիր է ուտում, այդ ժամանակ ես և նա ծիծաղեցինք, այդպես ամեն ինչ սկսվեց: Նա շատ հանգիստ, իմաստուն, բարի, անկեղծ տղամարդ է: Նա ինձ դարձնում է աշխարհի ամենաերջանիկ մարդն այս կյանքում:

- Երբ ե՞ք պատրաստվում ամուսնանալ

Հարսանիքը նախատեսում ենք անել սեպտեմբերի սկզբին, շուտով կսկսենք պատրաստվել: Մնացածը գաղտնի կպահեմ 

- Գոհար դուք ունեք ամեն ինչ լիարժեք երջանկության համար, կամ գուցե ինչ-որ բան ամեն դեպքում պակասում է:

- Ինձ համար ամենաթանկ և ամենակարևորը իմ ընտանիքն է, հարազատներս և մտերիմներիս, ես ուզում եմ, որ նրանք միշտ առողջ լինեն:

Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»