Ջուզեպե Յակինին դարձավ իտալական «Ուդինեզե» ակումբի գլխավոր մարզիչ
СПОРТՋուզեպե Յակինին դարձավ իտալական «Ուդինեզե» ակումբի գլխավոր մարզիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Իտալացի մարզիչը «Ուդինեզե»-ի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել: Նրա օգնականները կդառնան Ջուզեպե Կարիլյոն և Ֆաբրիցիո Տաֆնին:
Նախկինում Ջուզեպե Յակինին մարզել է «Պալերմո»-ն, «Չեզենա»-ն, «Կևո»-ն, «Բրեշիա»-ն, «Սամպդորիա»-ն և «Սիենա»-ն: «Ուդինեզե»-ի նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Կոլանտուոն հեռացվել է աշխատանքից ակումբի անբավարար արդյունքների համար: Իտալական «Ուդինեզե» ակումբն անցած մրցաշրջանին պայքարել է Իտալիայի Ա-Սերիայից դուրս չմնալու համար և արդյունքում զբաղեցրել է 16-րդ տեղը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



