Ադրբեջանցի գիտաշխատողը ԳԱԱ դիմաց կտրել է իր երակները
ОБЩЕСТВОԱդրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նավթաքիմիական գործընթացների ինստիտուտի 59-ամյա գիտաշխատող Մաղրուբ Բեդելլին ակադեմիայի շենքի դիմաց կտրել է իր երակները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով lent.az լրատվական կայքը, Բեդելլին հասցվել է շտապօգնության հիվանդանոց, որտեղ նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Ըստ կայքի' գիտաշխատողն ինքնասպանության փորձ է կատարել այն բանի պատճառով, որ ակադեմիան իրեն բնակարան չի հատկացնում՝ չնայած այն բանին, որ բնակարան ստանալու հերթացուցակում գրանցված է երկար տարիներ:
Ադրբեջանի իշխանություններից դժգոհ Բեդելլին մի քանի պետական կազմակերպությունների եւ նախարարությունների դեմ դատական գործեր էր հարուցել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



