Յուրաքանչյուրը կարող է առանց սերտիֆիկատի հանրային սնունդ սարքել ու վաճառել.«Իրավունք»
ЭКОНОМИКА«Այսօր Երևանում գործում Է մոտավորապես 2000-ից ավելի մեծ ու փոքր հանրային սննդի կետեր։ Դրանց մի մասի գործունեությունը, ըստ Սպառողների ազգային ասոցիացիայի վերջին ուսումնասիրության տվյալների, գնահատվում Է գրական՝ նախորդ 10-15 տարիների համեմատ։ Այդուհանդերձ, հանրային սննդի ոլորտում դեռևս կան խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ։
Հրատապ խնդիրներից մեկը հանրային սննդի կետերի սերտեֆիկացիայի վերացումն Է։ Եթե նախկինում արագ սննդի կետ բացելուց առաջ պարտադիր պահանջ Էր սերտեֆիկատի առակայությանը, ապա այսօր այդ պահանջը հանվել է։ Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանի խոսքով՝ հանրային սննդի կետում սերտեֆիկատի առակայությունը ենթադրում Է, որ տվյալ սննդի կետը պետք Է ունենա բարենպաստ շենքային պայմաններ, տաք և սառը ջուր, անձնակազմի պարտադիր բժշկական բուժզննման փաստաթղթեր և այլն։
Եվ քանի որ սերտեֆիկացիա չկա, ապա այդ բոլոր պահանջները կարծես թե անտեսված են։ Արդյունքում կան հանրային սննդի կետեր, որոնք մարդիկ բացել են իրենց շենքերի առաջի՜ն հարկերում, միանգամայն կասկածելի սանիտարական պայմաններում, եվ ոչ մի խնդիր...»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։