Ծովում հայտնաբերվել են կործանված եգիպտական ինքնաթիռի երկու բեկորներ
ОБЩЕСТВОԾովում՝ հունական Կարպատոս կղզուց հարավ ընկած շրջանում, հայտնաբերվել են կործանված եգիպտական ինքնաթիռի բեկորներ: Այդ մասին հայտնել Է Reuters–ը:
Ավելի վաղ գործակալությունը հաղորդել Էր, որ A320-ի որոնումներն իրականացնող Հունաստանի իշխանությունները ջրի վրա երկու օբյեկտ են հայտնաբերել հանրանավի անհետացման վայրից 80 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում:
EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որը Փարիզից ուղեւորվել Էր Կահիրե, մայիսի 19-ին անհետացել Էր դիսպետչերների ռադարներից՝ գտնվելով Եգիպտոսի օդային տարածքում: Ըստ վերջին տվյալների՝ օդանավում եղել Է 56 ուղեւոր՝ 12 պետություններից, ինչպես նաեւ անձնակազմի տասն անդամներ հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



