Ամերիկացիներն արտաքին քաղաքականության հարցերում ավելի շատ վստահում են Քլինթոնին, քան Թրամփին
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկացի ընտրողների մեծամասնությունն արտաքին քաղաքականության հարցերում ավելի շատ վստահում են ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որը Սպիտակ տան համար պայքարի ֆավորիտն է Դեմոկրատական կուսակցությունից, քան նրա մրցակիցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Fox News հեռուստաընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են մայիսի 19-ին:
Դրանց համաձայն՝ հարցվածների 52 տոկոսը հայտարարել է, որ Քլինթոնը նախագահի պաշտոնում ավելի լավ գլուխ կհանի արտաքին քաղաքականության հարցերից: Թրամփի տվյալ ցուցանիշը կազմում է 42 տոկոս: Հարցվածների կարծիքով՝ նախկին պետքարտուղարը նաեւ ավելի լավ է ձեռնհաս Է կրթությանը, միգրացիային, սոցիալական քաղաքականությանը վերաբերող խնդիրներում: Ընդ որում հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը պատրաստ է առանց երկյուղների Քլինթոնին վստահել ԱՄՆ-ի միջուկային զինանոցը (49 տոկոսը՝ Թրամփի 38 տոկոսի դիմաց):
Թրամփն իր հերթին Քլինթոնից առաջ է տնտեսության հարցերում (53 տոկոս՝ 41 տոկոսի դիմաց): Հարցվածները նաեւ կարծում են, որ միլիարդատերն անհամեմատ ավելի լավ կպայքարի ահաբեկչական սպառնալիքի դեմ (52 տոկոս՝ 40 տոկոսի դիմաց), եթե գլխավորի Սպիտակ տունը:
Fox News-ը մայիսի 18-ին հրապարակել էր եւս մեկ հարցում, որի համաձայն Թրամփը, որը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի միակ հավակնորդն է, իր ժողովրդականությամբ առաջ է անցել Հիլարի Քլինթոնից: Այժմ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 45 տոկոսը, Քլինթոնի օգտին՝ 42 տոկոսը: Մեկ ամիս առաջ Քլինթոնը մրցակցից առաջ էր 48-41 հաշվով:
Հարցման տվյալների համաձայն՝ Քլինթոնը հատկապես ժողովրդականություն է վայելում կանանց շրջանում: Նրան աջակցում է հարցման կին մասնակիցների կեսն այն դեպքում, երբ Թրամփին պաշտպանում է միայն մեկ երրորդից փոքր-ինչ ավելին: Տղամարդկանց շրջանում ցուցանիշները գրեթե նույնն են, բայց հայելային արտացոլմամբ:
Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, եթե ընտրողները բաժանվեին ռասայական հատկանիշով, ապա սպիտակամորթ ամերիկացիները միանշանակ պաշտպանում են Թրամփին: Ինչ վերաբերում է աֆրոամերիկացիներին եւ Լատինական Ամերիկայից սերվածներին, ապա նրանք էլ ավելի միանշանակ հանդես են գալիս Քլինթոնի օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



