ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նոր նիստը կանցկացվի դաշինքի Վարշավայի գագաթնաժողովից առաջ. Ստոլտենբերգ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նոր նիստը կկայանա նախքան դաշինքի Վարշավայի գագաթնաժողովը: Այդ մասին մայիսի 20-ին Բրյուսելում հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք պայմանավորվեցինք, որ ամրապնդելու ենք պաշտպանությունը եւ երկխոսություն ենք ունենալու Ռուսաստանի հետ: Մենք պահպանում ենք մեր կառույցը պաշտպանության ու զսպման նպատակներով: Դրա հիման վրա մենք լայն համաձայնության ենք հասել այն բանի շուրջ, որ ՆԱՏՕ-ն պետք Է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնի նախքան հուլիսին կայանալիք հաջորդ գագաթնաժողովը: Այնպես որ մենք պետք Է տարբեր գործոններ, գործնական նկատառումներ քննարկենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի կազմակերպման համար»,-ասել Է Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներÕ « արտաքին գործերի նախարարների հանդիպման երկրորդ օրվա սկսվելուց առաջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



