Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը մեծ հաջողություն է. Մաթիաս Քիսլեր
МЕЖДУНАРОДНОЕՎիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը մեծ հաջողություն է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազորդեսպան Մաթիաս Քիսլերը:
«Այդ հանդիպումը տեղի է ունցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ցուցաբերած մեծ աջակցության շնորհիվ: Հանդիպումը ոչ միայն տեղի է ունեցել, այլև կոնկրետ արդյունքներ են արձանագրվել: Մասնավորապես այն, որ համաձայնություն է ձեռք բերվել 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի պահպանման մասին, ինչպես նաև շփման գծում պետք է մշտադիտարկման մեխանիզմ ներդրվի, դեսպան Անջեյ Կասպշիկի աշխատակազմի լիազորություններն ընդլայնվեն: Դրանք այն կետերն են, որոնց համար Գերմանիան նո ւյնպես իր ջանքերն է գործադրել»,-ասաց դեսպանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, Ադրբեջանը դեմ է Անջեյ Կասպշիկի աշխատակազմի լիազորությունների ընդլայնմանը, դեսպանը նշեց, որ գոյություն ունի համանախագահների հայտարարությունը, որտեղ ամրագրված է` երկու կողմերն էլ համաձայնություն են ձեռք բերել աշխատակազմի լիազորությունների ընդլայնման հարցի շուրջ:
«Եվ ես ելնում եմ այն հանգամանքից, որ երկու կողմերն էլ պետք է իրենց պարտավորված զգան այդ համաձայնությունն իրականացնելու համար»,-ասաց դեսպանը:



