Դերժավայի Արկադին օգնության կարի՞ք ունի. Նրան մեկ միլիարդ 250 միլիոն դրամ են նվիրել
ЭКОНОМИКАԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը նախորդ տարի իր համար նոր՝ TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 մակնիշի ավտոմեքենա է գնել՝ վճարելով վեց միլիոն դրամ: Բացի այդ իր եկամուտների բաժնում նշել է մեկ միլիարդ 250 միլիոն դրամ նվիրատվություն ստանալու մասին: Այս ամենը իմանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված պատգամավորի 2015թ-ի տարեկան հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ Համբարձումյանը 2015թ-ին 106 միլիոն 200 հազար դրամով նաեւ նոր հողամաս է ձեռք բերել: Վերջինս հայտարարագրել է մեկ միլիարդ 658 միլիոն 412 հազար 106 դրամ եւ 605 միլիոն 614 հազար 881 դրամ փոխառություններ եւ հինգ միլիոն 236 հազար դրամ դրամական միջոցներ:
ՀՀԿ-ական պատգամավորի նախորդ տարվա աշխատավարձն էլ կազմել է վեց միլիոն 721 հազար 710 դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան