Բաքու-Մոսկվա չվերթը ռումբի կասկածանքով հետաձգվել է
ОБЩЕСТВОԺամը 10:40-ին ծրագրված Բաքու-Մոսկվա չվերթի հետաձգումը կապված է Airbus-320ինքնաթիռում ռումբ տեղադրված լինելու մասին ուղեւորներից մեկի կողմից արված հայտարարությամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, հայտարարել է Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավականի ոստիկանությունը:
Նշվում է, որ Մոլդովայի քաղաքացի Անժելա Գիրվիկն այդ մասին հայտնել է այլ ուղեւորներին եւ ինքնաթիռի անձնակազմին:
Օդանավակայանի անվտանգության ծառայությունը ինքնաթիռի բեռնամասում ստուգումներ է սկսել: Զննության գործընթացին ներգրավվել են նաեւ հատուկ վարժեցված շներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



