Ереван, 02.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ով է Ռուբեն Վարդանյանի տաղանդավոր քույրը. լուսանկարներ, տեսանյութ

ФОТО

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ տաղանդավոր եւ հեղինակավոր կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք երգահան Մարինե Ալեսին, ով հայ բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի քույրն է։

f3

Մարինե Վարդանյան-Համբարձումյանը ծնվել է 1958թ. նոյեմբերի 24-ին, Մոսկվայում: Ներկայանում է «Ալես» ստեղծագործական կեղծանունով՝ զավակների՝ Ալեքսանդրի և Սեդայի անունների հապավումից:

rubenandsister_560x320

1975-79թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1979-82թթ աշխատել է Երևանի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոցում` որպես մանկավարժ: 1982-87 թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում, որտեղ ստացել է Վահրամ Փափազյանի անվան կրթաթոշակ:

Screen Shot 2016-05-20 at 10.36.30 կեսօրից առաջ1987թ-ից ուսումը շարունակել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտում, որին զուգահեռ սովորել է նաև ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում:

Screen Shot 2016-05-20 at 10.36.44 կեսօրից առաջ1987-98թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի արվեստի տեսության և պատմության ամբիոնում: Աշխատանքի բերումով 1993թ-ից մեկնել է ԱՄՆ: 1998-2008թթ աշխատել է Վաշինգթոնում և Մոսկվայում` որպես արվեստի խորհրդատու:

«Ես  Երեւանից շատ եմ բացակայել, բայց երբ հեռու ես գնում հայրենիքի զգացողությունը եւ վերաբերմունքը դեպի հայրենիքը, անկախ նրանից աշխատանքի բերումով ես գնացել, թե ներքին որոշումով, վերափոխվում է»,- ասում է Մարինե Ալեսը։

Screen Shot 2016-05-20 at 10.36.57 կեսօրից առաջՀեղինակել է շուրջ 300 հայերեն և ռուսերեն երգեր, որոնցից մոտ 60-ը տեղ են գտել նրա թողարկած թվով 5 սկավառակներում` «Կհեռանամ ինձանից» (1999թ.), «Իմ բարդիներ» (2001թ.), «Մտորումներ» (2003թ.), «Քո կողքին և առանց քեզ» (2007թ.), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010թ.):

Մարինե Ալեսը գրում է իր բոլոր երգերի խոսքերը, որոնք կատարում են Հայաստանի երգարվեստի լավագույն ներկայացուցիչները: Ունի 12 սինգլ` «Քարե անձրև», «Պատրանքի թևով», «Постойте, господа», «Դարի զավակներ» և այլն:

Վերջինիս համար արժանացել է Սայաթ-Նովայի համահայկական մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի: 1989թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 2008թ. վերադարձել և հաստատվել է Երևանում: 2009թ. եղել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներից, որի պատվավոր նախագահն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

6cb395a0-c46e-4704-a884-f614d991c945_1000Արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի, որոնցից են` Վաշինգթոնում հայ-ամերիկյան ասամբլեայի և Մոսկվայի «Արմենիա» պրոդյուսերական ընկերության կողմից ստացած մրցանակները` հայկական արվեստում ունեցած ավանդի համար: 2010թ. թողարկել է «Բեկորներ» բանաստեղծությունների ժողովածուն:

Screen Shot 2016-05-20 at 10.41.29 կեսօրից առաջ

Մարինե եւ Ռուբեն Վարդանյանների ծնողները

Մարինե Ալեսը ամուսնացել է երկու անգամ։

«Ես այժմ ունեմ իմ երկրորդ ընտանիքը։ Առաջին ամուսինս մնացել է որպես երեխաներիս հայր, չէ որ հայրն ու մայրը լինում են միակը։ Հարազատներս ինձ տվեցին երջանիկ լինելու կամ ինքդ քեզ հետ ավելի ազնիվ լինելու իրավունքը եւ ես հիմա ապրում եմ այդ տեսակի մեջ, որտեղ  կան երեխաներս, հարազատներս եւ իմ այսօրվա ընտանիքը»,- պատմում է Մարինե Ալեսը։

Screen Shot 2016-05-20 at 10.44.13 կեսօրից առաջ

 

«Երբ դեռ փոքր էի, հայրիկս նվագարկիչը միացնում էր ու ասում՝ լսի, թե ձայնն ինչ որակ կարող է ունենալ. եթե ես չունենայի հայր, ով ինձ կարող էր ցույց տալ այդ ճանապարհը, ես փոքր ժամանակ ինչ գիտեի ձայնը ինչ է, որակը ինչ է…ձայնի նկատմամբ զգացողությունս գալիս է հորս շնորհիվ»,- պատմում է երգահանը։

 

1055

Վերջերս տեղի ունեցավ Մարինե Ալեսի «Ձեզանից մեկը….» խորագրով համերգաշարը, որի նպատակը մշակույթի միջոցով երկխոսության կամուրջ ստեղծելն է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների միջեւ:

Համերգները կայացան Գյումրիում, Թբիլիսիում եւ Սանկտ Պետերբուրգում:
Թբիլիսիի համերգին ներկա էին նաեւ ՀՀ նախագահն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

ալեսմ

Տաղանդավոր երգահանը կազմակերպում է նաեւ բարեգործական համերգներ, որոնց հասույթն ուղղվում է «Նվիրիր կյանք» հիմնադրամին, որի հիմնադիրներից է նաեւ ինքը։

«Բարեգործություն մի անգամ գումար տալը չէ։ Բարեգործությունը պետք է:Մինչեւ քեզ նեղություն չտաս, ուրիշին լավություն չես տա։ Բարեգործություն անելիս պետք է լինես շատ զգույշ, չվիրավորվես, ում օգնում ես, այդ աջակցությամբ։ Այսինքն՝ քո հանդեպ պետք է ազնիվ լինես, կարիք ունեցողի հանդեպ` զգույշ»,- ասում է երգահանը։

 

ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»